ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` Ստեչկինի ատրճանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1920-ականների վերջին հայտնվել է լիովին ավտոմատ ատրճանակ: Դա եղել է Astra 901 մոդելը, որը  հիմնված էր Mauser K-96 մոդելի վրա: Բացի դա ստեղծվել էին իսպանական Royal- ը և Azul- ը, վերջապես, կրկին գերմանական Mauser 712-ը, որն անգամ կրակի ռեժիմի անջատիչ ուներ: Հասկանալի է, որ նման ատրճանակ ԽՍՀՄ-ը չուներ և պետք էր դա ստեղծել: «Ստեչկին» ատրճանակի պատմությունը սկսվել է Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, երբ ռազմական կանոնադրությամբ սպաների և որոշ զինվորների արգելվել է գնդացիր կամ կարաբին կրելը և ստեղծվել է ինը միլիմետրանոց ավտոմատ ատրճանակ: Դրա ստեղծողը եղել է Կենտրոնական նախագծային բյուրոյի ինժեներ Իգոր Յակովլևիչ Ստեչկինը, որի համար նա ստացել է Ստալինյան մրցանակ: 1951 թվականին ատրճանակն ընդունվել է խորհրդային բանակի սպառազինություն APS հապավմամբ (автоматический пистолет Стечкина):

Զենքն ունեցել է կրակելու երկու եղանակ՝ կրակահերթ կամ մեկական: Ավելի մեծ ճշգրտության կրակ վարելու համար հնարավոր է եղել օգտագործել ատրճանակի փայտյա պատյանը, որը ամրացման հնարավորություն է ունեցել զենքին: Ստեչկինի ատրճանակն ունի կրկնակի հարվածային- ձգանման մեխանիզմ, որն ապահովում է լիակատար անվտանգությունը ապահովիչից հանված լինելու ժամանակ անգամ եթե փամփուշտը արդեն փողում է: Բացի այդ, ապահովիչի միջոցով է իրականացվել կրակի վարման եղանակի փոխելը: Կրակի վարման արագությունը նվազեցնելու համար իներցիոն դանդաղեցուցիչ է տեղակայված  բռնակի մեջ: Թիրախի կառուցվածքը ունի 25, 50, ինչպես նաև 100 և 200 մետր տիրույթ: Զենքը հագեցած է կրկնակի աստիճանավոր պողպատե պահունակով, որը տեղավորում է 20 փամփուշտ: Թեստերի ժամանակ Ստեչկինի ատրճանակը որոշակի պարամետրերով գերազանցել է Astra-ին և համարյա չի տարբերվել Սուդակովի ավտոմատ-ատրճանակից: «Ստեչկին» ավտոմատ ատրճանակն արտադրվել է միայն Խորհրդային Միությունում 1952 թվականից մինչև 1958 թվականները: Բանակում իր խոշոր լինելու պատճառով այն չի արմատավորվել: Բայց անվտանգության ծառայության և հատուկ ջոկատայինների կառույցներում դեռևս օգտագործվում է Ստեչկինի ատրճանակը, չնայած այն այնտեղ է հասել ավելի ուշ: 970-ականներին Ա.Ս. Նեուգոդովը նախագծել է Ստեչկինի ավտոմատ ատրճանակի միակ նորարարացումը: Դա անձայն ավտոմատ ատրճանակ է (APB):

Այն ստեղծելու համար փամփուշտի արագությունը իջեցվել է մինչև 290 մ/վրկ-ի՝ փողի ներսում անցքերի երկու խումբ ավելացնելով, որոնք վառոդային գազերը շեղում են դեպի անձայն կրակի սարք՝ խլացուցիչ: Արդյունքում, առանձին կրակոցներով կրակահերթերը այդ ատրճանակից դարձել են ավելի էֆեկտիվ քան նախկին մոդելի դեպքում: Ներկայումս էլ Ստեչկինի խլացուցիչով ատրճանակները օգտագործվում են հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular