ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքների» ապաստանման մեխանիկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը Նիկոլ Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը: Վիճելի մոտեցում է, բայց դե յուրաքանչյուրը կարող է տեսակետ ունենալ, այդ թվում առաջին նախագահը։ Տեր֊Պետրոսյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, թե ուզում է Նիկոլին երկրից փախցնի։

Ինչևէ, մի առիթով Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ էր համարել անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին (բնորոշումը Տեր-Պետրոսյանինն է): «Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,-ասել էր առաջին նախագահը: Եթե անկեղծ լինենք, իսկական քաղաքական սիլլոգիզմը սա է՝ Տեր-Պետրոսյանի առաջին և երկրորդ գրառումների հատման կետը։ Այդուհանդերձ. Հայաստանի նախորդ բոլոր նախագահներն իշխանության են եկել Արցախով, իշխանությունից հեռացել կամ հեռացվել են Արցախի պատճառով։

Շատերը նշում են, որ Նիկոլ Փաշինյանն է միակը, ով իշխանության եկավ առանց Արցախի, բայց գնալու է Արցախի պատճառով։ Դա այդքան էլ այդպես չէ։ Այո, ակնհայտ է, որ Նիկոլը գնալու է Արցախի պատճառով, բայց պետք է արձանագրենք, որ նա իշխանության եկավ գերազանցապես կրկին Արցախով։ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմը 2018թ.-ի իշխանափոխության հիմնական դրայվերներից մեկն էր։ Առիթ ունեցել եմ նշելու, որ 2018-ի իշխանափոխության համար 2016-ից գեներացվում էր ամենամեծ ու ամենաստոր ստերից մեկը՝ զինվորները սոված-ծարավ, առանց զենքի, բահերով կռվում էին թշնամու դեմ։ Ցավոք, հասարակությունը կուլ տվեց այս խայծն ու գնաց հրապարակ Սերժին մերժելու։

Ինչևէ։ Արցախը միշտ եղել է իշխանության հասնելու, այն պահելու կամ կորցնելու մագնիսական առանցքը։ Այդ առանցքի շուրջ այժմ էլ տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնք որոշելու են Հայաստանի ապագա իշխանությունների ով կամ ինչպիսին լինելը։ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության եկավ Արցախով, իշխանությունից հրաժարական տվեց Արցախի հարցով Վազգեն Սարգսյանի և այլ ուժայինների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մինչ հրաժարականը Տեր-Պետրոսյանը Հայաստանում իշխանության բերեց Ռոբերտ Քոչարյանին, ով Արցախի Նախագահն էր։ Ռոբերտ Քոչարյանից հետո իշխանության ղեկն անցավ Սերժ Սարգսյանին, ով արցախցի էր, արցախի ազատագրական պայքարի գլխավոր դերակատարներց մեկը։ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերցրեց Նիկոլ Փաշինյանը, ով 2008թ.-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյան թիմի ամենաառանցքային դերակատարներից մեկն էր։ 2008թ.-ին Տեր-Պետրոսյանը չկարողացավ վերցնել իշխանությունը, ինչը 10 տարի հետո արեց նրա «քաղաքական հոգեզավակը»։

Նիկոլ Փաշինյանը միանշանակ հեռանալու է իշխանությունից ու նրան այդ հարցում խիստ օգնելու է Լևոն Տեր-Պետրոյանը, ով Նիկոլին այլևս համարում է հոգեկան, ազգակործան պատուհաս։ Շղթան սկսվել է առաջին նախագահով ու կարծես թե ավարտվում է նրա մասնակցությամբ։ Այո, հակասություն կա՝ տպավորություն է, թե քաղաքական սիլլոգիզմի շղթան Նիկոլի հեռացման այս արարով փակվում է, բայց դա այդպես չէ։ Ամեն ինչ կարծես վերադառնում է ելման դրություն։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular