ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգավանդի խաչմերուկում կային հողեր, որոնք վաճառվել էին հինգ-վեց դրամով, մինչդեռ ... Իշխան Զաքարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում էր ՎՊ 2015թ. տարեկան հաշվետվության քննարկումը, որի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հարց ուղղեց այն մասին, թե այդ ինչպես է ստացվում, որ ՎՊ զեկույցի ծավալները տարեցտարի նվազում են. 2013-ին զեկույցի ծավալը 61 էջ էր, 2014-ին՝ 34 էջ, իսկ 2015-ին՝ 25 էջ:
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ՎՊ նախագահը կարո՞ղ է վստահաբար ասել, որ այն ոլորտներում, որտեղ ստուգումներ ու խախտումներ են հայտնաբերվել, հետագայում վիճակի բարելավում ու զարգացում է գրանցվել: Հարցին ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց. «ՎՊ զեկույցի համար թիվ մեկ չափանիշը ընթացիկ հաշվետվությունն է, որը բարեխղճորեն դրվում է ՎՊ կայքում: Հաջորդ տարվա հաշվետվությունն էլ ավելի կնվազի, ընթացիկ հաշվետվությունները միջանկյալ հաշվետվությունների հետ անցնում են 2000 էջը, սակայն այդքանը չեն կարող տեղ գտնել ՎՊ զեկույցում, որովհետեւ ՎՊ-ն շարժվում է Ինտոսայի սկզբունքով»,- ասաց ՎՊ նախագահը՝ հավելելով, թե այլ բան է, երբ ստուգումների ադրյունքում վերացնում են խախտումները, այլ բան է, որ ՎՊ-ն որոշ դեպքերում առաջարկում է խախտումները վերացնել օրենսդրական փոփոխությունների ու կառավարության որոշումներում փոփոխությունների միջոցով:
«Ես նշել էի, որ Արգավանդի խաչմերուկում կային հողեր, որոնք վաճառվել էին հինգ-վեց դրամով, մինչդեռ ուղղակի շուկայական գները 800-1000 ԱՄՆ դոլարի սահմանում էին: Հիմա, որ նայում ենք, գրեթե չկա դեպք, որ վաճառքը կադաստրային գներից ցածր լինի, որովհետեւ մենք առաջարկեցինք օրենսդրական փոփոխություն, կառավարության որոշումներում փոփոխություններ կատարվեցին: Շինարարության ոլորտում ծավալային հավելագրումների մասով խախտումները վերացել են: Այս ամենը չի նշանակում, որ այդ ոլորտներում ամեն ինչ հարթ է»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular