ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` համեմունք ուրց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուրցը (լատիներեն Thýmus) շրթածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է նրա մոտ 150 (այլ տվյալներով 400) տեսակ։ Այդ խոտի մասին առաջին հիշատակումը վերաբերվում է մ.թ.ա. 2750 թվականին, որը գրված է եղել շումերների հնագույն սեպագիր սեղանների վրա: Այնտեղ նկարագրում է բուժիչ էլիքսիրի բաղադրատոմս, որը ներառում է տանձ, թուզ և ուրց: Հին եգիպտացիները ուրցն օգտագործել են զմռսման ժամանակ, բացի դա, խորհուրդ է տրվել այն օգտագործել բորոտության և կաթվածի բուժման համար: Հին Հունաստանում ուրցը խորհրդանշել է շնորհալիություն ու էլեգանտություն, իսկ «ձեզնից ուրցի հոտ է գալիս» հաճոյախոսությունը համարվել է ամենաբարձր գովասանքը: Լոգանք ընդունելուց հետո հույները իրենց մարմինը մշակել են այդ անուշահոտ բույսի բուրավետ յուղերով: Կանայք ծաղկեպսակ են հյուսել ուրցից` համարելով այն պտղաբերության խորհրդանիշ:

Ուրցը Հայաստանում ևս շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։  Ամիրդովլաթը նշում է, որ այդ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Հունական լեգենդի համաձայն` ուրցը ծնվել է Ելենա Գեղեցկուհու այրվող արցունքներից: Իսկ Աստվածաշնչյան ավանդությունն ասում է, որ Մարիամ Աստվածածինը ծնել է Հիսուսին ուրցե անկողնում: Եվրոպական առասպելներում փերիները քնում ու պարում են ուրցի մահճակալների վրա: Մի հին իռլանդական լեգենդ էլ ասում է, որ եթե մայիսի 1-ի լուսադեմին աչքերը լվանաք ուրցի թփերից հավաքված ցողով՝ փերի կտեսնեք:

Ուրցը այնքան ուժեղ է բուրում անգամ դրա մի փոքրիկ կապոցից, որ թվում է, թե մարգագետնային բոլոր խոտերն են հավաքված մեկ տեղ: Այդ հատկության մասին է խոսում նաև նրա «խնկածաղիկ» ժողովրդական անվանումներից մեկը:

Ուրցի (thymus serpyllum) լատինական անվանման ծագման առնվազն չորս վարկած կա: Ոմանք դա կապում են thymos բառի հետ, որը նշանակում է ուժ, քաջություն: Միջնադարում հավատում էին, որ ուրցը մարդկանց մեջ ուժ և խիզախություն է սերմանում, և այդ իսկ պատճառով այդ խոտի ցողունը հաճախ տարբեր զուգորդումներով և մեղուներով շրջապատված պատկերվել են ասպետական հագուստներին: Մեկ այլ վարկածի համաձայն՝ հունարեն այս բառը թարգմանվում է որպես կյանքի շունչ, ոգու շունչ: Հին հույները շատ են գնահատել ուրցը: Կիկեոնը ըմպելիք է, որը պատրաստվել է գինու, մեղրի, ալյուրի և ուրցի խառնուրդից, որի մասին նշված է Հոմերոսի ստեղծագործություններում: Ուրցը խմիչքին տալիս է այրող և բուրավետ հոտ: Այն եղել է Ատտիկայիգյուղացիների սիրված խմիչքը: Ուրցը համարվել է թալիսման ընդդեմ չար ոգիների և բացասական էներգիայի: Այն այրել են սենյակը մաքրելու և կախարդական ծեսեր կատարելու համար: Երրորդ վարկածի համաձայն՝ ուրցը ասոցացվում է թիո բառի հետ, որն է «զոհ մատուցել»: Այդ վարկածը հիմնված է այն փաստի վրա, որ ուրցը ամենահին պաշտամունքային բույսն է: Բոլոր ժողովուրդներն են սովորություն ունեցել ուրցը զոհաբերել աստվածներին: Չորրորդ վարկածի համաձայն՝ ուրցի անունը գալիս է հունական thymiama-ից (խունկ, անուշահոտ բույս), և հույները այն նվիրել են Աֆրոդիտեին և այրել աստվածուհու տաճարներում: Եթե բուրավետ ծուխ է  երկինք բարձրացել, ապա դա նշանակել է, որ աստվածուհին ընդունում է զոհաբերությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular