ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ կարևոր է Իրանի հետ լավ հարաբերություններ պահպանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ղրիմում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ Արցախը իսլամի տարածք է, իսկ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին կրկնել է Արցախի հայկական օկուպացիայի պնդումները։ Այս ամենից հետո էլ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարաները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

— Պարոն Վարդանյան, վերջին զարգացումներից հետո, ինչպե՞ս եք գնահատում այս հեռախոսազրույցը։

— Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցները շատ կարևոր են և տարածաշրջանային ներկա իրավիճակում և կարևոր է այն առումով, որ ներկայումս գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի սահմանների գրեթե ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։ Եվ այստեղ շատ կարևոր է այս անվտանգային իրավիճակում Իրանի՝ մեր հարևան և բարեկամ երկրներից մեկի հետ, գոնե սերտ և լավ հարաբերություններ պահպանելը և հարցերի քննարկումը, որովհետև մենք ունենք մի շարք հարցեր, մի շարք խնդիրներ և համատեղ մարտահրավերներ, որոնց շուրջ կարելի է համագործակցել։ Մասնավորապես, տեսեք ահաբեկչության խնդիրը՝ տարածաշրջանը գտնվում է  ահաբեկչական ուժերի ներքո, որոնք գտնվում են Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում։ Իսկ Արցախի այդ օկուպացված տարածքները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծում։ Այդ մասին Իրանի ԱԳ նախարարը որոշ ժամանակ առաջ խոսել է Մոսկվայում։ Եվ հիմա շատ կարևոր է այդ խոսակցությունը, որովհետև գոնե ահաբեկիչության դեմ պայքարում կա համատեղ դաշտ, որտեղ կարելի է աշխատել եռակողմ ձևաչափով՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան։ Եվ դա շատ կարևոր է, որ մենք ի վերջո կարողանանք ստեղծված իրավիճակում որոշ չափով հակաթուրքական, հակաադրբեջանական ալյանս ձևավորել։ Ինչ վերաբերում է այդ կոնֆերանսին, ապա այդ հայտարարությունների շուրջ պետք է համապատասխան մարմինները և գերատեսչությունները կարծիքներ հայտնեն և խոսեն, մանավանդ, որ վերջին շրջանում այնպես է ստացվել, որ Հայաստանն իր գործողություններով չի նպաստում, և բացահայտ ցույց է տալիս, որ կարծես թե մենք դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց և մենք չենք էլ զլանում դա ցույց տալ դրսի ուժերին և եթե մենք ենք այդ ամենը ցույց տալիս, ապա ինչպես պետք է պահանջենք, այլ երկրներից, այս դեպքում Իրանից, որ նման կոնֆերանսներ չանեն։ Իհարկե, շատ վատ է, որ կոնֆերանսում նման հարցեր են քննարկվել, բայց նաև պետք է հասկանանք, թե ինչ է քննարկվել այդ կոնֆերանսի ժամանակ և այդ կոնֆերանսի ժամանակ առաջին հերթին քննարկվել են այս ահաբեկչության խնդիրը, ահաբեկիչների ներկայությունը Իրանում և որքանով, որ ես տեղյակ եմ այդ կոնֆերանսի ժամանակ Հայաստանի մասին որևէ քննարկում չի եղել։ Ի վերջո, Հայաստանն էլ կարող է նման գիտաժողովներ կազմակերպել և ոչ թե մշտապես հետևենք, կամ մշտապես կրկնօրինակենք Բաքվի գործողությունները։ Ես էլի եմ ասել, բայց հիմա էլ կասեմ, որ մի երեք տարի առաջ Բաքուն էր կրկնօրինակում մեր գործողությունները և ինքն էր փորձում հասնել մեզ և կարծես թե իրավիճակ փոխվեց և այդ իրավիճակ փոխվելու արդյունքում էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

—Կարելի՞ է ենթադրել, որ Իրանը փոխել է իր չեզոք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

— Ոչ, Իրանը չի փոխել իր չեզոք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որովհետև իրականում այդպես չէ, և Հայաստանի նկատմամբ որևէ վերաբերմունք չի փոխվել։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular