ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ինձ վաղը հրավիրել է քննարկումների, ես ընդունել եմ հրավերը. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանը և առաջարկել հանդիպում-քննարկում ունենալ իր հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես համաձայնությունս տվել եմ, երբ հանդիպենք ու քննարկենք բոլոր առաջարկները, հանդիպումից հետո կհայտնեմ՝ ինչ ենք քննարկել և ինչ եզրահանգման ենք եկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր առաջարկը վարչապետի թեկնածու չառաջադրվելու վերաբերյալ ուժի մեջ է: «Ես պատրաստ եմ ստորագրել հուշագիր և իմ երեկվա հայտարարությունից հետո որևէ բան չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ, ես իմ առաջարկի տերն եմ, որին արձագանք չի եղել»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ասաց՝ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանից պահանջելու է փաստեր երեկվա հայտարարության հետ կապված, որ Օնիկ Գասպարյանը կատարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը:

«Վարչապետը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել այս փաստաթուղթը ստորագրելով, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի և խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապացույցներ եմ պահանջելու վարչապետից, այդ ապացույցների հրապարակում»,- տեղեկացրեց նա:

Էդմոն Մարուքյանը հավաստմամբ՝ երեկ հրապարակում Նիկոլ Փաշինյանը արել է հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը:

«Մեր երկրի ղեկավարը ժողովրդին հավաքում է հրապարակում և ուղիղ եթերում մի քանի միլիոն հայություն նայում է մի բան, որը իրականության չի համապատասխանում, այսինքն պետք է Օնիկ Գասպարյանի հեղինակությունը գցել և ասել՝ Սերժ Սարգսյանի հրամանն է ստորագրել, ես հիմա ընդամենը այդ հրամանի մասին ապացույց եմ ուզում»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular