ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Մինասյան. Կապիտուլյանտի բեմադրությունը մոտեցավ ավարտին, եւ այն ճակատագրական էր Նիկոլի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կապիտուլյանտի բեմադրությունը մոտեցավ ավարտին, եւ այն ճակատագրական էր Նիկոլի համար: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«1․ Նիկոլը ներողություն խնդրեց: Նա հասկանում է, որ մեղավոր է, նա հասկանում է, որ պետք է ներողություն խնդրի: Արարողակարգային ներողությունը, իհարկե, վատ ժանր չէ, գուցե նույնիսկ շահավետ է: Կարեւորն այն է, որ բոլորը տեսնում են, որ նա ներողություն չի խնդրում իր ամենամեծ մեղքի՝ առաջին իսկ օրվանից ստելու համար:

2. Նիկոլը իր հանրահավաքը կազմակերպեց, որպեսզի ցույց տա, թե աջակցություն ունի, բայց ցույց տվեց, որ ունի վարչառեսուրս, հանցավոր աշխարհ եւ փողեր: Ամեն ինչ լավ կլիներ, բայց սրանով նա ընդմիշտ փակեց իր ղեկավարությամբ արդար ընտրությունների թեման: Այսօր նա լայն զանգվածների կիսաստվածից վերափոխվեց ստեր կուտակած բռնապետի, ով չի կարողացել մարդկանց առանց սպառնալիքների եւ շահագրգռելու իր հանրահավաքին կանչել:

3. Մարդիկ, ովքեր կամավոր չէին եկել նրա հանրահավաքին, հազարներով միացան ընդդիմության հանրահավաքին: Այս տեղեկատվությունը Նիկոլի համար հաստատել են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:

4. Երբ Նիկոլն իր կողմից նշանակված Օնիկ Գասպարյանին դավաճան է անվանում եւ մեղադրում է նրան Սերժ Սարգսյանի հրամանները կատարելու մեջ, նա ենթասպայի այրու նման ինքն իրեն մտրակում է:

5. Նա վախենում է, եւ այդ պատճառով նրա ելույթի հիմնական թեզը «թավիշի» չեղարկումն էր: Այլ կերպ ասած՝ ազդարարում էր բռնաճնշումների մասին: Նա մոռացել է 3 բանի մասին՝ չկան նրանք, ովքեր կմասնակցեն բռնաճնշումներին, չկան նրանք, ովքեր վախենում են բռնաճնշումներից, եւ որ բռնաճնշումները երբեք չեն կերակրի քաղցածներին: Քաղցած՝ բառիս բուն իմաստով:

6. Ազդարարվեցին տարբեր քաղաքական դերակատարների քաղաքական հայտարարություններ: Մենք տեսանք մեկ դերասանի հանրահավաք: Իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի ցանկացել նրա հետ կիսել ամբիոնը եւ ոչ ոք չի ցանկացել բարձրաձայնել, դնել իր օրակարգը Նիկոլի օրակարգի կողքին:

7. Հավաքի խորհրդանիշը, մասկոտը* Գռզոն էր, որը բեմում կանգնած էր Նիկոլի կողքին: Օլիգարխ, որը հարմարավետորեն ապրում էր անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք:

8. Հատկանշական է, որ Նիկոլը ոչ մի բառ չասաց պատերազմի եւ Աղետի հաղթահարման մասին: Ցավակցության եւ հիշատակի մի քանի հերթապահ արտահայտությունները չհաշված։ Համեմատեք ատելություն սերմանելուն հատկացված ժամանակը եւ զոհվածների ոգեկոչմանը հատկացված ժամանակը: Նիկոլի համար կարեւոր է, որ պարտությունը մոռացվի, եւ դիսկուրսը վերածվի իր համար հարմարավետ սխեմայի՝ լավ ես-ի պայքարը մնացած բոլոր վատերի դեմ:

Դե, այսօր մենք նրան մեծ ցավ պատճառեցինք: Մնում է տապալենք:

* միջոցառումը բնութագրող խորհրդանշական կենդանի: 1980-ին Մոսկվայի օլիմպիադայի մասկոտը Օլիմպիական արջուկն էր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular