ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոնկոնգյան գրիպը հասե՞լ է Հայաստան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

երջին 10-15 օրերին Հայաստանում A տիպի H3 ենթատեսակի վիրուսի շտամ է արձանագրվել: Մինչ այդ Հայաստանում գրիպի վիրուս չի բացահայտվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ գրիպի վիրուսի այլ ենթատեսակներ Հայաստանում այս պահին չեն գրանցվել:

Նա նշեց, որ վերջին 10 օրերին ոչ կտրուկ, բայց հիվանդացության ակտիվացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում, եւ սա կապված է այն հանգամանքի հետ, որ աշնանային արձակուրդից հետո դպրոցներում դասերը սկսվել են:

Արտավազդ Վանյանը հավելեց, որ ներկայում գրիպի բռնկում կամ համաճարակ չկա, համաճարակային շեմի մեկանգամյա գերազանցում է արձանագրվել: Շեմի գերազանցում առավելապես նկատվում է 0-5 տարեկանների տարիքային խմբում, որոնց հետեւում է 5-14 տարեկանների խումբը, այնուհետեւ՝ 26-36 տարեկաններինը: 65 տարեկանից բարձր տարիքային խմբում ամենացածր ցուցանիշներն են: Այսպիսին են դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաեւ առաջնային օղակի հաստատություններում եւ հիվանդանոցներում Կենտրոնի անցկացրած մոնիթորինգի արդյունքները:

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում եւ ամբողջ եվրոպական տարածաշրջանում այսօր իրավիճակը համապատասխանում է տարվա այս եղանակի օրինաչափ ընթացքին: ԱՀԿ-ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում հիմնականում տարածված է A տիպի H3 ենթատեսակի վիրուսը, որը գրանցվել է բոլոր հետազոտված դեպքերի 3.6%-ի պարագայում:

Ռուսաստանում եւ Վրաստանում գրեթե նույն իրավիճակն է: Վրաստանի գործընկերներից Կենտրոնի ստացած տվյալների համաձայն՝ հարեւան երկրում նույնպես երեխաների շրջանում հիվանդացության ակտիվացում է նկատվել:

Նշենք, որ Ռուսաստանում, Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, 11 շրջաններում գրիպի AH3N2 վիրուս է բացահայտվել. սա, այսպես կոչված, հոնկոնգյան գրիպն է: Մեկ ամիս առաջ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում գրիպի, մասնավորապես՝ հոնկոնգյան գրիպի վիրուսներ չեն գրանցվել, բայց այն կարող է Ռուսաստանից հետո մեկ ամիս անց Հայաստան հասնել:

Արտավազդ Վանյանի խոսքով՝ Հայաստանում բռնկում սպասվում է դեկտեմբերի վերջին, երբ աշխատանքային միգրանտները սկսում են ամանորյա տոների նախաշեմին տուն վերադառնալ:

 

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular