ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլին» պետք է բացատրել Նիկոլի մնալու աղետալի հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր Շտաբը ձևակերպել է շատ կարճ ու կոնկրետ հարց՝ մենք պետականություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս օրակարգն է այսօր: Փետրվարի 20-ից մեկնարկած հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաների նպատակը այս պարզ հարցին պատասխանելու համար է: Եթե մնում է Փաշինյանը, ապա չի մնում պետությունը։ Փաշինյանի՝ ամեն օր իշխանության ղեկին մնալը դոմինոյի էֆեկտով աղետ է։ Նա իր սխալները չի հասկանում, նոր ստեր է հորինում նախորդ «ստերը ջրելու» համար, նա չի կարողանում կանգ առնել, որովհետև ձնագնդի էֆեկտով գլորվող աղետն այլևս բավականին մեծ արագություն է հավաքել: Ինչպե՞ս հասնել հաջողության։ Պարզ է, որ նման հարցերը չեն լուծվում տանը «դիվան քշելով» կամ հասրակության մարգինալացված զանգվածի վրա հույս դնելով։ Երկրի լինել-չլինելու մարտահրավերները միշտ էլ լուծում են կրթված և պետական մտածողությամբ մարդիկ։

Հետևաբար. օրինակ՝ ո՞վ կարող է մի հարկի տակ հավաքել գիտնականներին, մշակութային գործիչներին, լրագրողական համայնքին, մարզաշխարհի ներկայացուցիչներին, անվանի բիզնեսմեններին և զինվորականներին, սփյուռքի անվանի կառույցներին և անհատներին, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը: Ես դեռ չեմ խոսում ՀՀ նախկին 3 նախագահների, գործող նախագահի, 2 կաթողիկոսների, հասարակության մի մեծ հատվածի մասին: Մի տեսակ պարադոքսալ չէ՞, որ հրաժարական պահանջում են գրեթե բոլորը, բայց պատեհ հարթակում այդ մարդկանցից շատերը չկան: Մեծացրեք էլիտայի շարքերը, ու երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջև ոչ միայն հասարակ քաղաքացիներն են, այլև իր երկրի անվանի ու վաստակաշատ մարդիկ՝ վերնախավը, ապա պետականության փլուզումը թույլ չտալու շուրջ կոնսեսուսը անպայմանորեն կկայանա: Նիկոլը դրանից է վախենում: Ի դեպ, գրեթե չկա երկխոսություն ԱԱԾ-ի և ոստիկանության հետ։ Բանակն այլևս ժողովրդի հետ է: Չկա երկխոսություն նաև «Իմ քայլի» հետ:

Իշխող խմբակցության բազմաթիվ անդամների հետ պիտի խոսել, բացատրել ստեղծված իրավիճակի լրջությունը, բացատրել Նիկոլի մնալու աղետալի հետևանքները։ Այդ մարդիկ ապրում են նիկոլական իրականությունում, հետևաբար պետք է խոսել նրանց հետ։ Երկխոսություն է անհրաժեշտ առանց բացառության բոլոր այն մարդկանց հետ, որոնց օգնությունը րոպե առաջ կարող է կանգնեցնել այս աղետալի ընթացքը։ Սա պետություն ունենալ-չունենալու խնդիր է: Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարանն այսօր մի խումբ կիսապաշտոնյաներ են, լոյալ ոստիկանություն, «ուսապարկերի խմբակցություն» ու վերջ: Նա ուշ, թե շուտ հրաժարական է տալու, հակառակը անբնական կլինի։ Սակայն Նիկոլը հենց այնպես, խաղաղ, անցնցում չի գնալու։ Դա իր տեսակի պատճառով է։ Նա անցնցում կհեռանա, եթե նրա հենարանները այլևս դադարեն լինել հենարան։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular