ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբեմն մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում». Գրիշա Աղախանյանի կնոջ անկեղծ հարցազրույցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
BlogNews.am-ը գրում է.
 
Դերասանուհի Շողեր Թովմասյանը «Հին արքաներ» հեռուստաֆիլմում մարմնավորում է բացասական կերպարի: Ասում է, որ միայն ուրախ կլինի, եթե փողոցում տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես:
Օրեր առաջ երիտասարդ դերասանուհու հետ BlogNews.am-ն անկեղծ զրույց է ունեցել: Քննարկել ենք ամուսնական կյանքի դժվարությունները, երկրորդ կնոջ կարգավիճակը, ստեղծագործական գործունեությունը և չենք մոռացել նաև խոսել քննադատությունների մասին:  
 
- Շողեր, ինչպե՞ս հայտնվեցիք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում։
 
- Մինչ «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելը, ես ունեի առաջարկ սիթքոմում նկարահանվելու: Երբ ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, և երբ լսեցի պատմական հեռուստաֆիլմում նկարահանվելու առաջարկը, միանգամից մոռացա սիթքոմի մասին: Ինձ շատ գրավեց պատմական ֆիլմի գաղափարը, չնայած իմ կերպարի բաց տեսարաններն ավելի շատ էին: Շատ էի անհանգստանում, բայց հիշում եմ՝ մայրս ասաց՝ այնպես ես խաղացել, որ հավատում եմ քեզ: Ես միայն ուրախ կլինեմ, երբ փողոցում ինձ տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես: 
 
- Դա ձեզ վախեցրե՞ց։
 
- Իհարկե, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, չնայած ռեժիսորի հետ կար արդեն նախնական պայմանավորվածություն, որ կադրում ոչ մի վուլգար բան չի երևալու: Ամեն դեպքում ես սովորել եմ՝ այն, ինչ տրված է, պետք է հոգով անես, իսկ եթե տեսարանում պահանջվում է համբույր, պետք է միանշանակ համբուրվես: Բայց երբեմն ես մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում:«Հին արքաներում» իմ խաղընկերները Կառլոսը և Արմանն էին։ Վերջինս իմ ամուսնու դերում էր: Երկուսին էլ ֆիլմի նկարահանումների ժամանակ եմ ճանաչել, Կառլոսն անգամ այնպես էր մտել դերի մեջ, որ թևիս խալը վնասեց:
 
- Բաց տեսարաններում խաղացած դերասաններին հասարակությունն ավելի շատ է հիշում, երբեմն էլ առաջարկներն էլ շատ լինում: Երբևէ՞ չի եղել միտք՝ խաղալ այդ տեսարանում, որը գուցե հետո հաջողություն կբերի:
 
- Իհարկե, դա էլ կա, բայց ես ֆինանսի հետևից չեմ ընկնում. ինձ համար ավելի կարևոր է, որ դերս լավ կերտեմ և իմ աշխատասիրությունը ցույց տամ: Եթե ինձ հիմա առաջարկեն սերիալում սիրուհի, կասեմ՝ կներեք, բայց ես կկերտեմ այն միայն գեղարվեստական ֆիլմում։ Ինձ համար ամեն դեպքում որակը նշանակություն ունի: «Հին արքաների» նկարահանումները բարդ էին, մենք օրերով չէինք քնում, բայց ես չեմ նեղվել այդ փաստից: Մարդ պետք է սիրի և գնահատի այն աշխատանքը, որն անում է:
 
- Ֆինանսը չեք կարևորում գուցե այն պատճառով, որ ամուսնացած եք և ապահովվա՞ծ եք:
 
- Այո՛, բայց եթե ապահովվածությունը չլիներ, ես դերասանի մասնագիտությունը չէի ընտրի: Ես միանշանակ կընտրեի բժշկությունը, բայց դերասանի մասնագիտությունն այնքան իմն է, որ ես դրան չեմ նայում որպես աշխատանքի: Իհարկե, ամուսնուս դերն էլ է մեծ, բայց ես ինքս էլ ինքնուրույն մարդ եմ: Լինում են նաև հիասթափության պահեր, բայց ես հիշաչար մարդ չեմ, ես կարող եմ նեղանալ, հետո արագ մոռանալ դրա մասին:
 
- Դերասանական կազմի հետ առաջին անգամ էիք նկարահանվում։ Ձեր խառնվածքը և բնավորությու՞նն էր պատճառը, որ կարողացաք շուտ մերվել ստեղծագործական կազմի հետ:
 
- Թող ինքնագովեստ չլինի, բայց ես բոլորի հետ կարողանում եմ մերվել և շփվել: Այսքան ժամանակ ոչ մի տարաձայնություն չի եղել ստեղծագործական խմբի հետ: Հիշում եմ՝ գնում էինք «պենոպլաստ» էինք բերում և յոթ հոգով քնում էինք դրա վրա: Ես մինչև հիմա խրոնիկ բրոնխիտ ունեմ: Նկարահանման առաջին օրերը նեղվում էի՝ մտածելով՝ կարո՞ղ եմ այս պայմաններում աշխատել, հետո, իհարկե, ինձ հավաքեցի: Քեզանից է կախված, թե դու ինչքան լավ կարող ես յուրաքանչյուր գործ անել:
 
- Բնույթով պայքարող և չհանձնվո՞ղ եք։
 
- Այո՛: Ինքս իմ անձի նկատմամբ պահանջկոտ եմ, մինչև վերջ կարող եմ իմ խոսքի տերը լինել: Շատ կարևոր է, երբ դնում ես քո առաջ նպատակ և կարողանում ես այդ նպատակին հասնել, չվախենալ: Սիրում եմ լիդերություն, բայց այդ բնավորությամբ չես կարող ընտանիք կազմել, այն էլ՝ հայկական ընտանիք: Ամեն դեպքում, ինքան էլ քո կողակիցը ժամանակակից է, դու չես կարող քո սահմաններից դուրս գալ:
 
- Ձեր և Գրիշայի միջև քսաներեք տարվա տարբերություն կա։ Ի՞նչ տարաձայնություններ եք ունենում: Կա՞ն կանոններ, որոնք չի կարելի խախտել։
 
- Իհարկե, լինում են, տարաձայնություններից չես կարող խուսափել: Օրինակ՝ կարող է ասել՝ Շողե՛ր, ինչքան շատ ես խոսում: Գրիշան դրսում ուրիշ է, իսկ տանն՝ այլ, ամեն բան կարող է հումորով ասել: Եթե գա մի պահ, որ այդ ամենը նեղություն տա, և չկարողանանք իրար հետ լեզու գտնել, պետք է իրար ժամանակ տանք:
 
- Ընտանեկան սիրելի զբաղմունք ունե՞ք։  
 
- Սիրում ենք միասին ֆիլմ դիտել: Գիտե՞ք, մեր զբաղվածությունն այնքան շատ է, որ անգամ չենք հասցնում միասին ընթրել, բայց դա չենք բարդացնում: Մենք կյանքին շատ թեթև ենք նայում:
 
- Շողեր, ինչո՞ւ Գրիշան:
 
- Ես և Գրիշան միանգամից չենք ամուսնացել, մենք երկար ճանապարհ ենք անցել միասին. ուղիղ հինգ տարի: Նա շատ դրական մարդ է: Ես և նա հոգու խորքում ռոմանտիկ ենք, բայց դրսում մենք դա ցույց չենք տալիս: Դա երևի տարիքից է և քո կողակցից: Երբեմն ուզում ես բացվել, բայց նա ասում է՝ ստոպ: Ավելի շատ ինքն է իմ խորհուրդները լսում, կարող եք անգամ Գրիշայից հարցնել, բայց մասնագիտության հարցում ես եմ նրա խորհուրդները լսում:  
 
- Կարծիք կա, որ Գրիշայի հայտնի լինելու փաստը նպաստում է նաև ձեր կարիերայի աճին: Համաձա՞յն եք:  
 
- Ո՛չ, իհարկե: Հիշում եմ, երբ «Հին արքաներում» նկարահանվելու առաջարկը ստացա, Գրիշային հարցրի՝ քո մատը խա՞ռն է: Ասաց՝ ոչ: Ես ինքս եմ ընդունվել ինստիտուտ, ավելին ասեմ՝ մինչև երկրորդ կուրս ոչ ոք չգիտեր, որ Գրիշան իմ ամուսինն է: Եղել են դեպքեր, երբ  ինձ առաջարկ անելու համար զանգահարել են Գրիշային, իսկ նա մերժել է: Ես և Գրիշան, բացի նրանից, որ ամուսիններ ենք, նաև անհատականություններ ենք: Ես երբեք չեմ մտածել Գրիշային օգտագործել ինձ համար կարիերա հարթելու համար:  
 
- Իսկ երկրորդ կնոջ կարգավիճակից չե՞ք նեղվում:
 
- Բացարձակ, ինչի՞ համար: Ինձ համար նշանակություն չունի՝ ամուսնացած է եղել, քանի երեխա ունի, մարդուն նայում ես որպես զույգի: Չեմ կարող միանշանակ ասել, որ հասարակության կարծիքը ինձ համար կարևոր չէ, կխաբեմ: Ես մենակ չեմ ապրում, ես ապրում եմ հասարակության մեջ, իսկ ինձ պետք է վաստակել նրանց սերը:
 
- Շողեր, երկրորդ երեխա չե՞ք ուզում։
 
- Ո՛չ, չեմ ուզում երկրորդ երեխա, կարծում եմ՝ բավական է:
- Ձեր ներկայացրած ֆոտոշարքը բուռն քննարկման առիթ դարձավ: Դա Ձեզ չխանգարե՞ց։
- Ես չեմ սիրում այն հանրային մարդկանց, ում մասին նյութ են գրում, իսկ նրանք սկսում են խառնվել իրար և սկսել մեկնաբանել: Բնական է, որ պետք է քննարկվի, բայց հետո մարդիկ ի վերջո հասկանում են, թե ով ես դու իրականում: Ես փորձում եմ պարզապես անցնել այդ թեմաներով, անգամ եթե բացասական է գրվում, մարդիկ էլի ինձ չեն վնասում, հակառակը՝  ավելի շատ են սկսում խոսել իմ մասին: Այդ լուսանկարների պատճառով անգամ կոնֆլիկտ չունեցա ընտանիքումս, որովհետև լուսանկարները ես և Գրիշան միասին էինք ընտրել: Իմ կարծիքով՝ բավականին գեղեցիկ լուսանկարներ էր արել Արվին Քոչարյանը
 
- Ի՞նչ դերի մասին եք երազում։
 
- Ես շատ կուզեի կույր և գիժ խաղալ: Այդ երկու դերերը միշտ իմ ուղեղում են: Այնպիսի դեր, որը ինձ ինչ-որ բան կտա: Հիմա զբաղված եմ մի ներկայացմամբ, որի մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular