Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբեմն մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում». Գրիշա Աղախանյանի կնոջ անկեղծ հարցազրույցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
BlogNews.am-ը գրում է.
 
Դերասանուհի Շողեր Թովմասյանը «Հին արքաներ» հեռուստաֆիլմում մարմնավորում է բացասական կերպարի: Ասում է, որ միայն ուրախ կլինի, եթե փողոցում տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես:
Օրեր առաջ երիտասարդ դերասանուհու հետ BlogNews.am-ն անկեղծ զրույց է ունեցել: Քննարկել ենք ամուսնական կյանքի դժվարությունները, երկրորդ կնոջ կարգավիճակը, ստեղծագործական գործունեությունը և չենք մոռացել նաև խոսել քննադատությունների մասին:  
 
- Շողեր, ինչպե՞ս հայտնվեցիք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում։
 
- Մինչ «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելը, ես ունեի առաջարկ սիթքոմում նկարահանվելու: Երբ ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, և երբ լսեցի պատմական հեռուստաֆիլմում նկարահանվելու առաջարկը, միանգամից մոռացա սիթքոմի մասին: Ինձ շատ գրավեց պատմական ֆիլմի գաղափարը, չնայած իմ կերպարի բաց տեսարաններն ավելի շատ էին: Շատ էի անհանգստանում, բայց հիշում եմ՝ մայրս ասաց՝ այնպես ես խաղացել, որ հավատում եմ քեզ: Ես միայն ուրախ կլինեմ, երբ փողոցում ինձ տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես: 
 
- Դա ձեզ վախեցրե՞ց։
 
- Իհարկե, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, չնայած ռեժիսորի հետ կար արդեն նախնական պայմանավորվածություն, որ կադրում ոչ մի վուլգար բան չի երևալու: Ամեն դեպքում ես սովորել եմ՝ այն, ինչ տրված է, պետք է հոգով անես, իսկ եթե տեսարանում պահանջվում է համբույր, պետք է միանշանակ համբուրվես: Բայց երբեմն ես մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում:«Հին արքաներում» իմ խաղընկերները Կառլոսը և Արմանն էին։ Վերջինս իմ ամուսնու դերում էր: Երկուսին էլ ֆիլմի նկարահանումների ժամանակ եմ ճանաչել, Կառլոսն անգամ այնպես էր մտել դերի մեջ, որ թևիս խալը վնասեց:
 
- Բաց տեսարաններում խաղացած դերասաններին հասարակությունն ավելի շատ է հիշում, երբեմն էլ առաջարկներն էլ շատ լինում: Երբևէ՞ չի եղել միտք՝ խաղալ այդ տեսարանում, որը գուցե հետո հաջողություն կբերի:
 
- Իհարկե, դա էլ կա, բայց ես ֆինանսի հետևից չեմ ընկնում. ինձ համար ավելի կարևոր է, որ դերս լավ կերտեմ և իմ աշխատասիրությունը ցույց տամ: Եթե ինձ հիմա առաջարկեն սերիալում սիրուհի, կասեմ՝ կներեք, բայց ես կկերտեմ այն միայն գեղարվեստական ֆիլմում։ Ինձ համար ամեն դեպքում որակը նշանակություն ունի: «Հին արքաների» նկարահանումները բարդ էին, մենք օրերով չէինք քնում, բայց ես չեմ նեղվել այդ փաստից: Մարդ պետք է սիրի և գնահատի այն աշխատանքը, որն անում է:
 
- Ֆինանսը չեք կարևորում գուցե այն պատճառով, որ ամուսնացած եք և ապահովվա՞ծ եք:
 
- Այո՛, բայց եթե ապահովվածությունը չլիներ, ես դերասանի մասնագիտությունը չէի ընտրի: Ես միանշանակ կընտրեի բժշկությունը, բայց դերասանի մասնագիտությունն այնքան իմն է, որ ես դրան չեմ նայում որպես աշխատանքի: Իհարկե, ամուսնուս դերն էլ է մեծ, բայց ես ինքս էլ ինքնուրույն մարդ եմ: Լինում են նաև հիասթափության պահեր, բայց ես հիշաչար մարդ չեմ, ես կարող եմ նեղանալ, հետո արագ մոռանալ դրա մասին:
 
- Դերասանական կազմի հետ առաջին անգամ էիք նկարահանվում։ Ձեր խառնվածքը և բնավորությու՞նն էր պատճառը, որ կարողացաք շուտ մերվել ստեղծագործական կազմի հետ:
 
- Թող ինքնագովեստ չլինի, բայց ես բոլորի հետ կարողանում եմ մերվել և շփվել: Այսքան ժամանակ ոչ մի տարաձայնություն չի եղել ստեղծագործական խմբի հետ: Հիշում եմ՝ գնում էինք «պենոպլաստ» էինք բերում և յոթ հոգով քնում էինք դրա վրա: Ես մինչև հիմա խրոնիկ բրոնխիտ ունեմ: Նկարահանման առաջին օրերը նեղվում էի՝ մտածելով՝ կարո՞ղ եմ այս պայմաններում աշխատել, հետո, իհարկե, ինձ հավաքեցի: Քեզանից է կախված, թե դու ինչքան լավ կարող ես յուրաքանչյուր գործ անել:
 
- Բնույթով պայքարող և չհանձնվո՞ղ եք։
 
- Այո՛: Ինքս իմ անձի նկատմամբ պահանջկոտ եմ, մինչև վերջ կարող եմ իմ խոսքի տերը լինել: Շատ կարևոր է, երբ դնում ես քո առաջ նպատակ և կարողանում ես այդ նպատակին հասնել, չվախենալ: Սիրում եմ լիդերություն, բայց այդ բնավորությամբ չես կարող ընտանիք կազմել, այն էլ՝ հայկական ընտանիք: Ամեն դեպքում, ինքան էլ քո կողակիցը ժամանակակից է, դու չես կարող քո սահմաններից դուրս գալ:
 
- Ձեր և Գրիշայի միջև քսաներեք տարվա տարբերություն կա։ Ի՞նչ տարաձայնություններ եք ունենում: Կա՞ն կանոններ, որոնք չի կարելի խախտել։
 
- Իհարկե, լինում են, տարաձայնություններից չես կարող խուսափել: Օրինակ՝ կարող է ասել՝ Շողե՛ր, ինչքան շատ ես խոսում: Գրիշան դրսում ուրիշ է, իսկ տանն՝ այլ, ամեն բան կարող է հումորով ասել: Եթե գա մի պահ, որ այդ ամենը նեղություն տա, և չկարողանանք իրար հետ լեզու գտնել, պետք է իրար ժամանակ տանք:
 
- Ընտանեկան սիրելի զբաղմունք ունե՞ք։  
 
- Սիրում ենք միասին ֆիլմ դիտել: Գիտե՞ք, մեր զբաղվածությունն այնքան շատ է, որ անգամ չենք հասցնում միասին ընթրել, բայց դա չենք բարդացնում: Մենք կյանքին շատ թեթև ենք նայում:
 
- Շողեր, ինչո՞ւ Գրիշան:
 
- Ես և Գրիշան միանգամից չենք ամուսնացել, մենք երկար ճանապարհ ենք անցել միասին. ուղիղ հինգ տարի: Նա շատ դրական մարդ է: Ես և նա հոգու խորքում ռոմանտիկ ենք, բայց դրսում մենք դա ցույց չենք տալիս: Դա երևի տարիքից է և քո կողակցից: Երբեմն ուզում ես բացվել, բայց նա ասում է՝ ստոպ: Ավելի շատ ինքն է իմ խորհուրդները լսում, կարող եք անգամ Գրիշայից հարցնել, բայց մասնագիտության հարցում ես եմ նրա խորհուրդները լսում:  
 
- Կարծիք կա, որ Գրիշայի հայտնի լինելու փաստը նպաստում է նաև ձեր կարիերայի աճին: Համաձա՞յն եք:  
 
- Ո՛չ, իհարկե: Հիշում եմ, երբ «Հին արքաներում» նկարահանվելու առաջարկը ստացա, Գրիշային հարցրի՝ քո մատը խա՞ռն է: Ասաց՝ ոչ: Ես ինքս եմ ընդունվել ինստիտուտ, ավելին ասեմ՝ մինչև երկրորդ կուրս ոչ ոք չգիտեր, որ Գրիշան իմ ամուսինն է: Եղել են դեպքեր, երբ  ինձ առաջարկ անելու համար զանգահարել են Գրիշային, իսկ նա մերժել է: Ես և Գրիշան, բացի նրանից, որ ամուսիններ ենք, նաև անհատականություններ ենք: Ես երբեք չեմ մտածել Գրիշային օգտագործել ինձ համար կարիերա հարթելու համար:  
 
- Իսկ երկրորդ կնոջ կարգավիճակից չե՞ք նեղվում:
 
- Բացարձակ, ինչի՞ համար: Ինձ համար նշանակություն չունի՝ ամուսնացած է եղել, քանի երեխա ունի, մարդուն նայում ես որպես զույգի: Չեմ կարող միանշանակ ասել, որ հասարակության կարծիքը ինձ համար կարևոր չէ, կխաբեմ: Ես մենակ չեմ ապրում, ես ապրում եմ հասարակության մեջ, իսկ ինձ պետք է վաստակել նրանց սերը:
 
- Շողեր, երկրորդ երեխա չե՞ք ուզում։
 
- Ո՛չ, չեմ ուզում երկրորդ երեխա, կարծում եմ՝ բավական է:
- Ձեր ներկայացրած ֆոտոշարքը բուռն քննարկման առիթ դարձավ: Դա Ձեզ չխանգարե՞ց։
- Ես չեմ սիրում այն հանրային մարդկանց, ում մասին նյութ են գրում, իսկ նրանք սկսում են խառնվել իրար և սկսել մեկնաբանել: Բնական է, որ պետք է քննարկվի, բայց հետո մարդիկ ի վերջո հասկանում են, թե ով ես դու իրականում: Ես փորձում եմ պարզապես անցնել այդ թեմաներով, անգամ եթե բացասական է գրվում, մարդիկ էլի ինձ չեն վնասում, հակառակը՝  ավելի շատ են սկսում խոսել իմ մասին: Այդ լուսանկարների պատճառով անգամ կոնֆլիկտ չունեցա ընտանիքումս, որովհետև լուսանկարները ես և Գրիշան միասին էինք ընտրել: Իմ կարծիքով՝ բավականին գեղեցիկ լուսանկարներ էր արել Արվին Քոչարյանը
 
- Ի՞նչ դերի մասին եք երազում։
 
- Ես շատ կուզեի կույր և գիժ խաղալ: Այդ երկու դերերը միշտ իմ ուղեղում են: Այնպիսի դեր, որը ինձ ինչ-որ բան կտա: Հիմա զբաղված եմ մի ներկայացմամբ, որի մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել:
 

 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին
Ամենադիտված