ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ռագու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր մարդ խոհանոցում խոհարարական գլուխգործոց ստեղծելով չի մտածում, թե ինչ պատմություն ունի այդ ուտեստը: Ո՞վ և ե՞րբ է առաջին անգամ այն ստեղծել, ո՞ր երկրներում է այն առավել տարածված, և ինչպե՞ս է այն փոփոխվել մինչ մեր սեղանին հայտնվելը: ...«Ռագու» բառը գալիս է ֆրանսիական «ragoûter» բառից, որը բառացի նշանակում է «ախորժակ բացել»: Եվ Ռագու եփել են այնքան վաղուցվանից, որ այդ շոգեխաշած ուտեստի մասին արդեն լեգենդներ են շրջանառվում ... Ասում են, որ Անգլիայի հետ հարյուրամյա պատերազմի ժամանակ եղել է դեպք, երբ Լանգեդոկի քաղաքներից մեկը պաշարման ժամանակ սովից ուժասպառ բնակիչները հավաքվել են գլխավոր հրապարակում և մտածել այն մասին, թե ինչպես կարող են ուտելիք ստանալ: Թշնամուն գայթակղելով թակարդը գցել և խլել նրանց սնունդը, կամ էլ  երիտասարդ գեղեցկուհիներ ուղարկել թշնամուն շեղելու համար, իսկ հետո տալ նրան թունավորված գինի և ուտելիքը խլել: Իսկ ինչ-որ մեկն էլ նույնիսկ առաջարկել է ճակատային գրոհի գնալ մահ կամ ընթրիք նշանաբառով: Մինչ այս վեճի ավարտը բնակիչները հսկայական կրակ են վառել հենց հրապարակում և յուրաքանչյուրը կաթսայի մեջ է լցրել իր մոտ եղած սննդամթերքը: Խարույկը նման կերպ պահպանվել է մինչ օգնության հասնելը և պաշարումը վերացնելը: Բայց ամենազարմանալին այն է, որ նույնիսկ քաղաքի ազատագրման տոնակատարության ժամանակ հիմնական կերակուրը եղել է ոչ թե պտտանի վրա խորոված ավանդական եղնիկը, այլ հսկայական կաթսայի մեջ եփած ուտեստը, որը նման կերպ դարձել է համընդհանուր միասնության խորհրդանիշ: Այդ օրերին Ֆրանսիայի ցանկացած գյուղացիական ընտանիքի համար կավե ամանով ռագուն (le cassoulet) հասանելի է եղել: Կավե աման օգտագործվել է այդ ամանի հրակայունության պատճառով, և ներկայումս էլ նման ամաններ կարելի է գնել գրեթե յուրաքանչյուր սուպերմարկետում: Իհարկե, ռագուի՝ շոգեխաշելու բուն սկզբունքն այնքան հին է, որ հնարավոր չէ պարզել, թե ով է առաջին անգամ դա իրականացրել: Ուտեստներ, որոնք նման են ֆրանսիական ռագուին, այս կամ այն կերպ կարելի է գտնել գրեթե բոլոր եվրոպական երկրների խոհանոցներում: Եվ եթե ընդունենք, որ ֆրանսիական խոհանոցի վրա ազդել են Հին Հռոմի ավանդույթները (որն էլ իր հերթին վերարտադրել է հունական խոհանոցը և ավելի հին ժողովուրդների՝ շումերների, եգիպտացիների, բաբելոնացիների և փյունիկացիների խոհանոցները), ապա դա դարեր շարունակ կմնա առեղծված ...

Մարոկկոյում, օրինակ, մինչ օրս տաժինն է շատ տարածված  (սա և՛ ուտեստ է, և՛ սպասք), որը նույնպես կարելի է համարել ռագուի տեսակ: Ավանդաբար, Ֆրանսիայի տարբեր տարածքներում ռագու պատրաստել են յուրովի, և, իհարկե, յուրաքանչյուր խոհարարը իր սեփական բաղադրատոմսը համարել է ամենահաջողն ու համեղը: Օրինակ՝ Թուլուզի բնակիչները օգտագործում են խոզի միս, բադ, սագ և հայտնի թուլուզական երշիկեղեն խառնած իրար, կարկասոնացիներն օգտագործում են ոչխարի միս և որսի միս՝ ըստ որսաշրջանի, իսկ Կաստելնոդարի բնակիչները սագի ու խոզի միս: Ֆրանսիացիների շրջանում բարձր խոհանոցի գալուստով, ռագուներն ի սկզբանե ծառայել են որպես նախուտեստ և մատուցվել են հիմնական ուտեստից առաջ: Այն պատրաստել են մսով կամ լոբով (երբեմն երկուսն էլ իրար խառնած) թույլ կրակի վրա շոգեխաշելով: Ստացված սոուսը նոսրացրրել են գինով կամ գարեջրով, կամ խտացրել հնացած հացով՝ ըստ անհրաժեշտության: Ներկայումս ռագու պատրաստվում են գրեթե բոլորը: Դրա բազմաթիվ տեսակներ կան. բուլղարական, ալժիրական, բելգիական, վիեննական, լուիզիանական, վրացական, թուլուզական, մեքսիկական և այլն...

Ռագուի ամենահայտնի տեսակներից մեկը ստյուն է՝  իռլանդական գովաբանված ռագուն, որը գովերգել է Ջերեմոմը: Ռուսաստանում ռագու բառը ի սկզբանե նշանակել է օտար երկրի ուտեստ, և միայն ավելի ուշ ամրագրվել է որպես բոլոր շոգեխաշած ուտեստների ընդհանուր անուն: Ներկայումս ռագուն ոչ այնքան անուն է, որքան պատրաստման տեխնոլոգիա: Բաղադրիչների համատեղ շոգեխաշման գործընթացում ստացված գրավիչ բույրը ցանկացած ռագուի «այցեքարտն» է: Ռագու պատրաստելու համար խառնում են տարբեր տեսակի միս և թռչնամիս, միս և բանջարեղեն, նույնիսկ մրգեր և հատապտուղներ: Եվ եթե բանջարեղենի ռագուն դեռ հաջողությամբ կարող է ծառայել որպես նախուտեստ, ապա մսի ռագուն ծառայում է որպես հիմնական տաք ուտեստ: Կարևոր է հիշել, որ ռագուն ենթադրում է, որ մսի և բանջարեղենի շոգեխաշած կտորները  համի և բույրի հիանալի համադրություն են տալիս հենց այն ժամանակ, երբ խառնվում են միմյանց: Այսինքն ՝ ռագուն ոչ շիլա է, և ոչ էլ ապուր, այլ ինչ որ մեջտեղում գտնվող ուտեստ:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular