ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ բուհերում են սովորել ՀՀ առաջին տիկնայք և կին քաղաքական գործիչները (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Wnews.am-ը գրում է.

Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է:

Որ բուհերն են ավարտել  ՀՀ առաջին տիկինները, կին նախարարներն ու պատգամավորները : Wnews.am-ը  փորձել է պարզել նրանց ուսանողական անցյալը:

1

Ռիտա Սարգսյան. ՀՀ նախագահի կինն ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:

2

Բելլա Քոչարյան. ՀՀ երկրորդ նախագահի կինը 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։

2

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Առաջին նախագահի կինն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:

3

Արփինե Հովհաննիսյան. ՀՀ արդարադատության նախարարն ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/  իրավաբանական ֆակուլտետը: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է:

4

Հասմիկ Պողոսյան. ՀՀ նախկին մշակույթի նախարարը սովորել է  Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորմամբ:  Երևանի N 183 միջնակարգ դպրոցում աշխատել է որպես կենսաբանության ուսուցչուհի:

arm14399595174

Հերմինե Նաղդալյան. ԱԺ փոխնախագահն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու։ 1981-1989 թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։

5

Հրանուշ Հակոբյան. ՀՀ Սփյուռքի նախարարն ավարտել է ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

6

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ ղեկավարն ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: 1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

7

Հեղինե Բիշարյան. ՕԵԿ խմբակցության ղեկավարն ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ և Երեւանի թիվ 191 դպրոցում` որպես պատմության եւ իրավունքի ուսուցչուհի:

 0

Շուշան Պետրոսյան. ՀՀԿ-ական պատգամավորն ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը։ 1993թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։

8

Մարգարիտ Եսայան. ՀՀԿ-ական պատգամավորն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ:    Աշխատել է «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան:

9

Նաիրա Կարապետյան. ՀՀԿ-ական պատգամավորն ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: 2002թ.` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է  ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական:

10

Զարուհի Փոստանջյան. ԱԺ պատգամավորն ավարտել է  Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular