ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի հարցազրույցը ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտ ամսից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ` պարզելու համար, թե համաձայնագիրը ինչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։

—Պարոն Բաղդասարյան, այս համաձայնագիրը ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։

— Դե այդ համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում, որ ավելի արագորեն ինտեգրվենք եվրոպական կառույցներին և հնարավոր է նաև տնտեսական համագործակցության լավ հեռանկարներ ունենալ։ Չեմ կարծում, որ դա կլինի անմիջապես, շատ արագ։ Պարզապես սա կարևոր քայլերից մեկն էր։

—Իսկ կարո՞ղ ենք ասել, որ հայ-եվրոպական հարաբերությունները սրանով նոր փուլ են թևակոխում։

— Իհարկե, դա նախապես պլանավորված, ճանապարհային քարտեզի կարևորագույն քայլերից մեկն է։ Այսինքն մենք նոր փուլ թևակոխելու ճանապարհին ենք։

—Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում Արցախի հարցում կրած պարտության համար մեղադրել է այս իշխանություններին, և ասել է, որ ինչ տեղի է ունեցել 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։ Միաժամանակ, Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ իր պաշտոնավարման տարիներին ավելի հայանպաստ դրույթներով են բանակցել։ Ի՞նչ ուղերձներ ունի Սերժ Սարգսյանի հարցազրույցը, և ինչո՞ւ նա որոշեց խոսել այս փուլում։

— Խոսեց, որովհետև իրականում բավականին շատ հարցեր էին կուտակվել, օդում կախված հարցեր էին և նա պետք է խոսեր այդ մասին, պետք է արդարանար։ Պետք է արդարանար, որովհետև իր հասցերին հնչող, իր կառավարման տարիների վերաբերյալ շատ էին վատ գնահատականները, և նա փորձեց բացատրություններ տալ, որում կային նաև հակասական բացատրություններ։ Օրինակ, անհասկանալի մնաց այն,  եթե բանակցությունները այդ հարցերով էին, ապա ինչո՞ւ նրանց չէր հաջողվում իրականացնել, մի խոսքով հարցեր իսկապես շատ կային։ Ըստ էության այդ պատասխանները նորմալ էին և միաժամանակ նաև ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ էր, որովհետև եթե ոչ ինքը անձամբ, ապա ՀՀԿ-ն բնականաբար ստիպված կլինի ակտիվանալ, իսկ դա առանց կուսակցության ղեկավարի պարզապես հնարավոր չէր լինի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular