ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնձորեսկն ու Քարահունջն էլ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ և Քարահունջ համայնքներն ամենայն հավանականությամբ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում։

«Գեղարքունիքի և Սյունիքի մարզի 39 բնակավայրեր ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ, քանի որ հաշվառվել է սահմանից մինչև բնակելի տուն տարածքը։ Խնձորեսկը և Քարահունջը չեն ներառվել ցանկում, քանի որ այդ տարածությունը չափանիշներից ավելի մեծ էր։ Սակայն տարբեր արձագանքներ լսեցինք, հասկացանք, որ այդ գյուղերի հողատարածքներն են սահմանին մոտ, այսպիսով այժմ քննարկում ենք այդ գյուղերը ցանկում ներառելու հարցը», - ասաց նախարարը։

Նախարարությունը քննարկում է նաև Ակներ և Վերնիշեն համայքների ներառումը ցանկում։ Այդ դեպքում այս համայքները նույնպես սոցիալական աջակցություն կստանան կառավարությունից։

Արձագանքելով Կապան քաղաքը սահմանամերձ բնակավայր ճանաչելու հարցին՝ նախարարն ասաց, որ ցանկում ներառվել են բացառապես գյուղական բնակավայրերը, իսկ Կապանը քաղաք է։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը, ըստ որի` սոցիալական աջակցություն կստանան 77 բնակավայր։

Ցուցակում բացակայում են Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերերը, և այդ փաստը բազմաթիվ դժգոհությունների պատճառ էր դարձել։ Մասնավորապես Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը գրել էր, որ կառավարությունում գյուղի իրավիճակից տեղյակ չեն և չգիտեն, որ խնձորեսկցին իր սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու հնարավորություն այլևս չունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular