ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ընդամենը մի հարց ունեմ Սերժ Սարգսյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր եթեր կհեռարձակվի ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին: Անձամբ ես անպայմանորեն նայելու եմ հարցազրույցը, ինչպես նայում եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, Լևոն Տեր-Պետրոսյանինը, Նիկոլ Փաշինյանինը: Այս ժամանակահատվածում այս մարդկանց խոսքին հետևելը չափազանց կարևոր է մեր երկրում քաղաքական գործընթացների տրամաբանությունը և ուղղությունները որսալու համար, ապա նաև 2018թ-ից առ այսօր տեղի ունեցող գործընթացների մութ խորքերը բացահայտելու համար: Սերժ Սարգսյանը միշտ քչախոս է եղել, մամուլի հետ քիչ է շփվել: Եվ այս հարցազրույցը լավ հնարավորություն է նրանից լսելու բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք կարող է տալ միայն ինքը: Իհարկե, մենք մինչ այսօր տեսել ենք հարցազրույցի անոնսը, որտեղ հետաքրքրական մի քանի հարցերի անդրադարձ կա: Ավելի մանրամասն վերլուծականներով հանդես կգանք վաղվանից, երբ լսենք Սերժ Սարգսյանի մեկնաբանություններն ամբողջովին: Բայց մինչ այդ մի քանի դիտարկում:

Սերժ Սարգսյանն ասում է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին՝ ՀՀ 3-րդ նախագահն ասում է.

«Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»:

Իշխանության գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասում է.

«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»:

Հարցին, թե լայնորեն տարածված վարկած կա, որ ՀՀ վարաչպետը Ձեր պրոյեկտն է, դա այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանում է.

«Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»:

Այս կարճ հարցերի բացվածքները կլսենք այսօր: Բայց ես ոչ միայն որպես վերլուծաբան, այլև որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ Սերժ Սարգսյանին մի հարց տալ: Բայց մինչ այդ մի կարևոր արձանագրում անենք:

«Մերժիր Սերժին» օպերացիան բոլոր իմաստներով աղետ բերեց մեր երկրի գլխին: Դա արդեն անհերքելի փաստ է: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ամեն ինչ հարթ է եղել, բնավ, նույնիսկ այնքան քննադատելու բան կա, որ տասնյակ հոդվածներ կարող ենք գրել: Բայց մի բան անհերքելի է՝ Սերժ Սարգսյանը մեր երկիրը պարտության չի տարել, մեր հայրենիքի 25 տոկոսը չի կորսել, մեր ազգային արժանապատվությունը գետնով չի տվել, թուրքի ոտքերի տակ մատաղ չի արել: Այս և այլ հարցերի մասին դեռ առաջիկա շաբաթվա մեջ կխոսենք: Հիմա հարցս՝ պարոն Նախագահ, դո՞ւք եք մեղավոր, որ այսօր կա Նիկոլ Փաշինյանը, որովհետև դուք թույլ տվեցիք նրան Գյումրիից քայլելով հասնի Երևան ու մերժելով ձեզ՝ աղետ բերի մեր գլխին: Լավ, էղածն էղած է, քարը գլուխը: Հիմա՝ դուք կարո՞ղ եք լինել «մեղավոր», որ վաղն այլևս չլինի Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա այլևս ազգային անվտանգության խնդիր է: Հարցերի հարցը սա է, մնացածը երկրորդական բաներ են:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular