ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ախտանշաններով է դրսևորվում հետքովիդային համախտանիշը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին հետքովիդային համախտանիշը դարձել է բավական տարածված խնդիր, մինչդեռ մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում այս խանգարմանը, քանի որ ոչ բոլորն են ինքնազգացողության վատթարացումը կապում արդեն բուժված կորոնավիրուսային վարակի հետ։ Սա պայմանավորված է նրանով, որ այս համախտանիշի ախտանշանների մասին ոչ բոլորը գիտեն, ուստի դրանց ի հայտ գալու դեպքում մարդիկ չեն էլ մտածում միջոցներ ձեռնարկելու մասին։

Ռուս գիտնական Իգոր Նիկիտինի խոսքով՝ հետքովիդային համախտանիշը խանգարումների համալիր է, որը զարգանում է COVID-19-ի հետևանքով ու դրսևորվում է ինքնազգացողության վատթարացմամբ։ Ընդ որում՝ այս դեպքում վատ ինքնազգացողությունը պահպանվում է բուժվելուց հետո դեռ շատ երկար ժամանակ, ինչի հետևանքով էլ մարդիկ հազվադեպ են այն կապում վարակի հետ։

Ինչպես ընդգծում է մասնագետը, այս համախտանիշին բնորոշ է կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաև ծայրամասային նյարդային համակարգի ախտահարումը։ Օրինակ՝ կարող են նկատվել ջերմակարգավորման խանգարումներ ու առատ քրտնարտադրություն, ինչպես նաև կենտրոնանալու անկարողություն։

Բացի այդ, հետքովիդային համախտանիշի հիմնական ախտանշանների շարքին է դասվում նաև գերհոգնածությունը, որի դեպքում սաստիկ հոգնածություն է նկատվում անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում, որը նախկինում որևէ խնդիր չէր առաջացնում։

Հետքովիդային համախտանիշի մասին կարող են հուշել նաև ընկճախտը, սրտի ու անոթների աշխատանքի խանգարումներն ու երիկամների աշխատանքի փոփոխությունները։ Նիկիտինի խոսքով՝ նման ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին, որպեսզի նա մանրակրկիտ զննում իրականացնի ու նշանակի անհրաժեշտ միջոցներն օրգանիզմի վերականգնման համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular