ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասական ցինիզմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անապացուցելի է այն հանգամանքը, որ կառավարման ժողովրդավարական համակարգի կարևորագույն սկզբունքներից երկուսը թափանցիկությունն ու որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցությունն են: Նախկինում ընդդիմադիր խմբագիր և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր գործող իշխանություններին ոչ թափանցիկ աշխատաոճի համար: 2018-ի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ վարչապետ կարգվելով՝ սույն անձը ՀՀ «հպարտ» քաղաքացիներին խոստանում էր կառավարման սկզբունք դարձնել ժողովրդավարության վերը նշված սկզբունքները: Եվ ՀՀ «հպարտ» քաղաքացիներն իրենց պատկերացնում էին երկրի իսկական տերեր՝ անգամ վարչապետներ, ինչպես նրանց համոզել էր Փաշինյանը: Եվ այդ պատկերացումը դիմացավ բավականին երկար՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի որդեգրած աշխատաոճի՝ պոպուլիզմի շնորհիվ:

Իրականում, ՀՀ քաղաքացին նախկինների օրոք այդքան հեռացված չէր եղել երկրի կառավարումից, որքան Նիկոլի վարչապետության ժամանակ: Թափանցիկությունը ևս այն սկզբունքը չէր, որով կարող էր իրականում գլուխ գովել «թավշյա» հեղափոխականների կառավարությունը: Նիկոլին պաշտող կամ նրան դեռեւս վստահող հանրույթի համար պարզ երկնքում պայթած որոտի նմանվեց վերջինիս կողմից հասարակությունից գաղտնի կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումը:

Ըստ էության, գիտակից հայաստանյան հասարակությունը և սփյուռքը մեկ ուրիշ ցնցում ապրեցին, երբ հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին համահայկական «Հայաստան» հիմնադրամում ողջ հայության ջանքերով հավաքված 170 միլիոն ԱՄՆ դոլարից շուրջ 53 միլիարդ դրամ կամ ողջ գումարի շուրջ 60 տոկոսը հատկացվել է կառավարությանը: Իսկ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետբյուջե են փոխանցվել հիմնադրամի մնացած միջոցները: Սա դասական ցինիզմից բացի՝ այլ բնորոշում չունի։ Փաստորեն, արձանագրելով հիմնադրամի միջոցների շուրջ 60 տոկոսի փոխանցման նկատմամբ հայության բացասական արձագանքը՝ մնացած մասը փոխանցվել է գաղտնիության պայմաններում: Եվ զարմանալի է, որ փոխվարչապետը հիշատակել է այդ երևույթի մասին՝ կարող էր անտեղյակ ձևանալ, ինչը բնորոշ է «թավշյա» հեղափոխականների իշխանությանը: Կարող ենք ենթադրել, որ, չնայած Նիկոլի և նմանների հետ ամենօրյա շփումներին, Գրիգորյանը դեռևս պահպանել է ազնվությունը: Ցավալի է, սակայն փաստ. ժողովրդի ուսերի վրայով գալով իշխանության՝ Փաշինյանը ոտնատակ տվեց բոլոր հնարավոր արժեքները:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular