ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը՝ կապիտուլյացիայի և ներքին կեղծիքի ճիրաններում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքագետ Ռուբեն Մել քոնյանի հետ զրույցում խոսել ենք կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից արդեն շուրջ 3 ամիս անց ի հայտ եկող նոր փաստերի մասին, մի շարք հայտարարությունների ֆոնին անդրադարձել նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին ու մեր երկրին սպառնացող վտանգներին:

«Կեղծիքն ու սուտը՝ քաղաքական հիմնական գործիքակազմ»

Անդրադառնալով անցնող շաբաթ հայտնի դարձած 6 կետանոց փաստաթղթին և այն հանգամանքին, որ նախորդող ամիսներին իշխանությունները հերքում էին գրավոր պայմանավորվածությունների առկայությունը, «Փաստի» հետ զրույցում Ռ. Մելքոնյանը նախ շեշտեց. «Մենք երկու խիստ բացասական երևույթի ականատեսն ենք. առաջին՝ սա կապիտուլյացիա է, և առկա են կապիտուլյացիային բնորոշ բոլոր երևույթներն ու հետևանքները: Որքան էլ իշխանությունները փորձում են քողարկել, այլ լույսի ներքո ներկայացնել, այնուամենայնիվ, ի հայտ են գալիս նոր փաստեր՝ ցույց տալով, որ զիջումները միակողմանի են: Միայն Հայաստանն է զիջում, իսկ Ադրբեջանն ավելի է ագրեսիվացնում իր պահանջները, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր պահանջները առաջ քաշելու, դրանք պարտադրելու լիազորություններ ու լծակներ ունի: Հաջորդը՝ մենք ականատես ենք լինում իշխանությունների՝ կեղծիքը և սուտը որպես քաղաքական հիմնական գործիքակազմ կիրառելու քաղաքականությանը:

Այս իշխանությունն անցնող մի քանի ամիսների ընթացքում մի շարք կեղծիքներ ու ստեր է ներկայացրել հանրությանը, որոնք շատ արագ ի հայտ եկան: Ճիշտ է, միգուցե հանրության մի հատված դրանք այդքան էլ չի նկատում ու շարունակում է սատարել իշխանություններին, բայց այն, որ այս իշխանություններն իրենց որևէ խոստում չեն պահել, ավելի քան ակնհայտ է: Ես, ցավոք, կանխատեսում եմ, որ նոր սկանդալային փաստերի կամ տխուր հետևանքների ենք ականատես լինելու: Ամեն դեպքում, անընդհատ ի հայտ եկող փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիայի և ներքին կեղծիքի ճիրաններում»:

«Ազգային զգոնությունը թիրախավորվեց»

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, սակայն, այլ վտանգներ ևս կան: «Մենք ոչ միայն արտաքին, այլև ներքին վտանգի ենք բախվել: Խնդիրը հասարակական զգոնության թուլացումն է, որի մասին դեռ ամիսներ ու տարիներ առաջ էի բարձրաձայնում: Մեր ազգային զգոնությունը տարբեր մեթոդներով հետևողականորեն թիրախավորվեց. տարբեր գրանտային ծրագրեր, ազգային հերոսների թիրախավորում, ազգային արժեհամակարգի դեմ հարձակումներ, ապազգային կերպարների ներմուծում պետական կառավարման համակարգ, կրթական ոլորտում ազգային խնդիրների թիրախավորում: Բազմաթիվ այլ օրինակներ կարող եմ բերել, որոնց հետևանքով մենք զգալիորեն կորցրել ենք մեր հավաքական զգոնությունը: Սա է պատճառը, որ այն հարվածները, որոնք հիմա ազգովի ենք կրում, համարժեք արձագանք ու պատասխան չեն ստանում. ազգային դիմադրողականության առումով, մենք, այսպես ասած, զինաթափված ենք:

Դրա համար թե՛ վերոնշյալ փաստերը, թե՛ տարածքների զիջումները և թե՛ տարատեսակ հետընթացները հասարակության մի մասի վրա զրոյական ազդեցություն են ունենում: Ցավոք, հասարակության մի հատված լիովին այլ խնդիրներ է կարևորում, առաջնորդվում է տարատեսակ կլիշեներով՝ չտեսնելով այն հստակ ճանապարհը, որը մեր պետության կործանմանն է տանում: Սա օրինաչափ է բոլոր այն հասարակություններին, որոնց առկայության պայմաններում պետությունները կործանվում են: Այս արատավոր երևույթը, այս ներքին սպառնալիքը րոպե առաջ պետք է կանգնեցնել, որի միակ ճանապարհը մեր հասարակության համախմբումը, զգոնության բարձրացումն ու, ի վերջո, վտանգի աչքերի մեջ նայելով՝ համարժեք քայլեր անելն է: Հակառակ դեպքում ակնհայտ է, որ այս ընթացքը կործանման է տանելու»,-նշեց մեր զրուցակիցը:

«Կապիտուլ յացիայի ենթաճյուղ»

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, դիտարկմանը՝ հասկանալի՞ է, թե այս կառավարությունն ինչպես է պատկերացնում այդ հարաբերությունները՝ հաշվի առնելով զուգահեռ ընթացող զարգացումները, Ռ. Մելքոնյանն ընդգծեց. «Չեմ կարծում, որ կառավարությունը լիովին հասկանում, գիտակցում է Թուրքիայի հետ հարաբերությունների ողջ սպեկտորը, դրա վտանգները, հնարավորությունները, սպառնալիքները և այլն: Իսկ թե ինչու, ըստ իս, երկու պատճառ կա. առաջին՝ կառավարության մեջ տգիտության վարակը շատ լուրջ մակարդակի է հասել: Գրեթե բոլոր ոլորտներում կառավարությունն ի ցույց է դնում հարցերի հանդեպ իր դիլետանտական մոտեցումները:

Երկրորդ՝ իշխանության մեջ կա մարդկանց որոշակի շերտ, որոնք իրենց գրանտային գործունեության ընթացքում Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին այլ լուծում են պատկերացրել, այդ ուղղությամբ շատ ջերմեռանդ քայլեր են արել՝ հայ-թուրքական երկխոսության տարատեսակ ծրագրեր, համատեղ պրոեկտներ, գրքեր և այլն: Իմ լավատեսությունը զրոյական մակարդակի վրա է, որ այս առումով այս իշխանություններից կարելի է ադեկվատ քայլեր ակնկալել: Միևնույն ժամանակ, ուզում եմ փաստել, որ մենք ունենք հմուտ ու լավ դիվանագետներ, սակայն նրանք քաղաքական իշխանությունների մշակած քաղաքականությունն են իրականացնում: Ցավոք, այդ պրոֆեսիոնալ դիվանագետները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ դուրս գալ ոլորտից, ինչպես արեցին մի քանիսը, կա՛մ էլ պետք է այս աղետալի քաղաքականության մասը դառնան»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, սպառնալիքներին, թուրքական հռետորաբանությանը՝ թուրքագետը նկատեց. «Տեսեք, առհասարակ, ցանկացած պետություն պետք է ձգտի նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ: Հայաստանն անցնող տասնամյակներում միշտ էլ հանդես է եկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, որոնք, սակայն, պետք է հենված լինեին արժանապատվության վրա: Այսինքն, դա չպետք է լիներ ի հաշիվ Հայոց ցեղասպանության փաստի ուրացման, ի հաշիվ Արցախի և մեր ազգային այլ կարևոր արժեքների: Հիմա լիովին այլ գործընթաց է տեղի ունենում: Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացվել է Թուրքիայի օգնությամբ, տարատեսակ, այդ թվում՝ դիվանագիտական ոլորտում Հայաստանը պարտություն է կրել, ու հիմա Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Զուգահեռ՝ այստեղից էլ շատ ոգևորված արձագանքներ են հնչում առևտուր անելու և այլնի մասին: Այս ամենը վկայում է, որ այս պահին նախատեսվող կամ նշմարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե մեր դիվանագիտական ինչ-որ ջանքերի հանգրվանն է կամ քաղաքական երկխոսության արդյունք, այլ կրկին կապիտուլ յացիայի ինչ-որ մի ենթաճյուղ է, որի պարագայում թեպետ Թուրքիան համաձայնում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, բայց վստահ եմ՝ այլ նախապայմաններ է առաջ քաշելու: Մասնավորապես՝ հրաժարում Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումից»:

«Կեղծ խաղաղասիրական հայտարարություններ են հնչում»

Մարտահրավերները դիտարկելով նաև վերջին՝ փետրվարի 1-12-ը Կարսում Թուրքիայի անցկացրած զորավարժությունների համատեքստում, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի ԶՈւ-ն, Ռ. Մելքոնյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Առաջինը, բնականաբար, թուրք-ադրբեջանական ռազմական պոտենցիալի մեկտեղումն ու համատեղ ներուժն ի ցույց դնելն է: Եկեք հիշենք Հեյդար Ալիևի կողմից առաջ նետված՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները խորհրդանշող հայտնի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Հիմա դրան ավելացել է «մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական բանակների միասնականություն է նշանակում: Այդ զորավարժությունների լույսի ներքո այս կոնցեպտի իրականացումն ենք տեսնում: Երկրորդ՝ Թուրքիան շարունակում է Ադրբեջանի բանակը որակական այլ մակարդակ տեղափոխելու գործընթացը. շարունակում է վարժեցնել ադրբեջանական բանակին: Մեծ հաշվով, մենք ունենում ենք երկու ագրեսիվ տրամադրված հարևան՝ ագրեսիվ տրամադրված բանակներով ու գրեթե նույնական մակարդակի ձգտող ռազմական պոտենցիալով:

Այս զորավարժությունների երրորդ բաղադրիչը քաղաքական մեսիջն է՝ ուղղված ոչ այնքան Հայաստանին (որովհետև Հայաստանը, որպես գործոն, շատ թույլ է), այլ ավելի շատ մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Էրդողանը զորավարժությունից առաջ Twitter-ի իր էջում դրեց Քազիմ Քարաբեքիրի նկարը, այն զորավարի, որը 1920 թ.-ին գրավել էր Գյումրին: Դրեց նաև Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու նկարը, որը մզկիթի է վերածվել: Այսինքն, այս զորավարժություններում նաև խորհրդանշական իմաստ ու մեսիջ կա, որի թիրախներից մեկն էլ Ռուսաստանն է: Ընդհանուր առմամբ, կարող ենք փաստել, որ թուրք-ադրբեջանական միլիտարիստական համագործակցությունը շարունակվում է, Թուրքիան շարունակում է ուժեղացնել ադրբեջանական բանակը»: Ռուբեն Մելքոնյանը այս իրավիճակում դիտարկեց Հայաստանում առկա իրավիճակը. «Իսկ ինչ ենք այս ֆոնին տեսնում Հայաստանում. կեղծ խաղաղասիրական հայտարարություններից զատ, իշխող կուսակցության պատգամավորները բանակի հասցեին տարատեսակ վտանգավոր հայտարարություններ են անում:

Այն բանակի, որն այս պետականության հիմքն է, խոսվում է նաև մեր ինքնասիրության վերականգնման անթույլատրելիության մասին: Իրարից էապես տարբերվող գործընթացներ են՝ Ադրբեջանը շարունակում է ատելություն գեներացնել, ուժեղացնել ռազմական պոտենցիալը, իսկ այստեղ հնչում են կեղծ խաղաղասիրական հայտարարություններ, իշխող կուսակցությունը հետևողականորեն շարունակում է իր գրոհը մեր ազգային բանակի վրա: Իսկ եթե այս ամենը մեկ հարթության մեջ ենք դիտարկում, հասկանալի է դառնում Հայաստանի նկատմամբ արտաքին ու ներքին սպառնալիքների առկայությունը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular