ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ադրբեջանի հետ ստորագրված երրորդ փաստաթուղթը ՀՀ վարչապետն է ստորագրել, ապա պետք է ասել, որ նա այդպիսի իրավազորությամբ օժտված չէ. Րաֆֆի Ասլանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Ադրբեջանի հետ ստորագրված երրորդ փաստաթուղթը ՀՀ վարչապետն է ստորագրել, ապա պետք է ասել, որ նա այդպիսի փաստաստաթուղթ ստորագրելու իրավազորությամբ օժտված չէ ՀՀ ներպետական օրենսդրությամբ։ Հետևաբար, նա գործել է իրեն չընձեռված լիազորությունների սահմաններում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված է օրինականության սկզբունքը, 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև պաշտոնատար անձինք իրավասու են կատարել գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ ՀՀ վարչապետը, եթե ենթադրաբար ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը, այդպիսի փաստաթուղթ ստորագրելու իրավազորությամբ օժտված չէ»։

Նա ընդգծեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հստակ ամրագրում է Սահմանադրական կարգի տապալումը, Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներում և 6-րդ հոդվածի 1-ին մաում ամրագրված նորմը փաստացի վերացնելը, այն է՝ իրավական համակարգում դրա գործողությունը դադարեցնելը։ «Սա նշանակում է, որ այսպիսի գործողության արդյունքում փաստացի վերացվել է օրինականությունն ամրագրող ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասը, ինչը նշանակում է, որ, այո, առերևույթ արարքում պետք է փաստել Սահմանադրական կարգի տապալման հանցակազմը։ Սա առերևույթ։ Բայց քննություն կատարելու և հանցակազմի առկայության վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելու համար կան իրավասու մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել դրանով»։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված են վարույթ նախաձեռնելու առիթները։ «Դրանք կարող են լինել հաղորդումների ձևով, ինչպես իրավաբանական անձանց կողմից, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից։ Դրանք կարող են լինել քննիչի կողմից իր լիազորությունն իրականացնելիս ձեռք բերված տվյալները նաև հետաքննիչի, դատախազի, դատավորի կողմից, ինչպես նաև կարող են լինել ԶԼՄ-ներում առկա տեղեկությունները։ Այս ամենը վարույթ նախաձեռնելու առիթ են, հետևաբար, քրեական հետապնդման մարմինները, իհարկե, իրավունք ունեն փաստի առթիվ նախաձեռնել վարույթ և իրականացնել քննություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular