ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս քաղաքականությունը պետությանը դեֆոլտի է տանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմից հետո կառավարությունն առաջին հերթին պետք է գույքագրեր պատերազմի հետևանքով առավել շատ վնաս կրած տնտեսության ճյուղերը և հասցեական աջակցություն ցուցաբերելու միջոցառումների ցանկ մշակեր, հետո նաև իրականացներ: Սակայն 3 ամիս է անցել, բայց նման բան տեղի չի ունենում: Բազմաթիվ տնտեսագետներ ահազանգում են ստեղծված մտահոգիչ վիճակի մասին: Առավել խնդրահարույց է 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրոբոնդեր թողարկելու կառավարության որոշումը: Իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասում է՝ եթե պարտք չվերցնենք՝ թոշակներն ու աշխատավարձերն ինչպե՞ս ենք վճարելու: Այսինքն կառավարությունը պարտք է ներգրավվում, որ ընթացիկ ծախսեր սպասարկի:

Հիմա լսենք մասնագետներին. Օրինակ, տնտեսագետ, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, շատ վտանգավոր քայլ է համարում պարտքեր վերցնելը և ընթացիկ ծախսեր սպասարկելը: Ըստ նրա՝ այս քաղաքականությունը պետությանը դեֆոլտի է տանում, այս քաղաքականության հետևանքով տնտեսությունը կարող է պայթել: Անդրադառնալով 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրոբոնդեր թողարկելու որոշմանը՝ Նաիրի Սարգսյանը նշում է.

«Պետությունը եկամուտների բացակայության պայմաններում ծախսերը սպասարկելու երկու ուղղություն ունի՝ պետական գույքի վաճառք կամ պարտքի ներգրավում: Ըստ էության, գույքի տեսանկյունից արդեն ամեն ինչ վաճառված է, իսկ եթե գույք կա, հարց է, թե այդքան արագ գնորդ կգտնվի՞, թե՞ ոչ: Մյուս տարբերակը մնում է պարտքի ներգրավումը: Եթե պարտքը ներգրավում ենք ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, ապա սա ռիսկային է, որովհետև այդ պարտքի վերադարձելիությունը կասկածի տակ է: Չմոռանանք նաև այն, որ նախորդ կառավարությունների թողարկած եվրոբոնդերի մարման ժամկետները մոտենում են: Այսինքն, ստացվում է, որ նույնիսկ դա չենք կարողանալու սպասարկել, բայց ևս մեկ անգամ պարտքն ավելացնում ենք»:

Արձանագրենք՝ պարտք է ներգրավվում ընթացիկ ծախսերը սպասարկելու համար: Դա նշանակում է՝ տնտեսական կոլապսի եզրին ենք: Բայց եթե անկեղծ, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կարծում եմ դա քիչ հետաքրքիր է, եթե նույնիսկ հետաքրքիր է, ապա չկան մասնագետներ խնդիրը լուծելու համար: Հաջորդ կառավարությանը չես նախանձի հաստատ, որը անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular