ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական որ խնդիրները կարող են ուղեկցվել հոտառության կորստով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոտառության կորուստը վերջին շրջանում ասոցացվում է միայն կորոնավիրուսային վարակի հետ, քանի որ համարվում է այս հիվանդության հիմնական ախտանշաններից մեկը, սակայն հանրահայտ բժիշկ Ելենա Մալիշևան նախազգուշացնում է, որ այս ախտանշանով կարող են դրսևորվել նաև գլխուղեղի աշխատանքի շատ վտանգավոր խանգարումները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

«Հոտառության կորուստը կարող է վկայել գլխուղեղի շատ լուրջ, իսկ երբեմն էլ ողբերգական խնդիրների մասին», - հայտնել է հանրահայտ հաղորդավարը՝ մանրամասնելով, որ այս ախտանշանով կարող է դրսևորվել անգամ այնպիսի լուրջ ախտանաբանությունը, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը:

Ինչպես բացատրել է նյարդաբան Վլադիմիր Պարֆենովը, անբուժելի նեյրոդեգեներատիվ այս հիվանդությունը հանգեցնում է հոտառության համար պատասխանատու նեյրոնների ոչնչացման, ինչն էլ դառնում է հոտառության կորստի պատճառ: 

Ռուս գիտնական, նյարդավիրաբույժ Ալեքսեյ Շկարուբոն իր հերթին հավելել է, որ հոտառության կորուստը կարող է պայմանավորված լինել նաև գլխուղեղի ուռուցքներով: Ընդ որում՝ այս դեպքում խնդիրը կարող է ուղեկցվել նաև տեսողության վատթարացմամբ ու շնչառության խանգարմամբ: Մասնագետի խոսքով՝ վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում, հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել ու ստուգել գլխուղեղի վիճակը համակարգչային շերտագրության կամ մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով: Էլ ավելի հստակ արդյունք ստանալու համար մասնագետը խորհուրդ է տալիս շերտագրությունն անել կոնտրաստային հեղուկի գործածությամբ:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular