ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանը ցույց է տվել 7-ամյա դստեր հեղինակած նկարը, որը հիացրել է շատերին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում հրապարակել է ավագ դստեր՝ Նորթի աշխատանքը։ «Իմ փոքրիկ նկարիչ Նորթ»,- լուսանկարը մակագրել է Քիմը։ Ըստ ամենայնի՝ նկարի հեղինակը Նորթն է. այն պատկերում է լեռնաշղթա եւ լիճ։ Առաջին պլանում մի քանի ծառ է երեւում, շուրջբոլորը վայրի թփեր են ու ծաղիկներ։ Յոթամյա Նորթը նույնիսկ պատկերել է լճի ջրերում անտառի արտացոլանքը։ Հետեւորդներին շոկի է ենթարկել մտահղացումն ու փաստը, որ հեղինակը Քանյե Ուեսթի ավագ դուստրն է։

«Նա իսկական նկարիչ է, ինչպես հայրը», «նա դա ժառանգել է հորից ու Քանյեի մորից՝ Դոնդայից», «բացարձակ գեղեցիկ է, ես կցանկանայի դա կախել պատից», «սա, իհարկե, Քանյեի երեխան է, նույնքան տաղանդավոր, որքան հայրը, սա այնքան գեղեցիկ է, որ ես կգնեմ», «սա չափազանց իդեալական է թվում յոթամյա երեխայի համար, բայց եթե այդպես է, հիանալի է», «չեմ կարողանում հավատալ, որ սա յոթամյա աղջկա աշխատանք է, նա տաղանդավոր է»,- գրել են օգտատերերը։

Բացի իր գեղարվեստական տաղանդներից՝ Նորթը վերջերս յուրօրինակ կերպով զգացմունքներն էր խոսոտովանել մայրիկին։ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»,- զուգարանի թղթի վրա գրել էր Նորթը։ Քիմը, որն ակնհայտորեն զարմացրել էր՝ տեսնելով այդ հաղորդագրությունը, այն հրապարակել էր միկրոբլոգում։ Անակնկալը հուզել էր նրան։ «Ես եւս սիրում եմ քեզ, Նորթ, հավիտյան»,- հավելել էր իրապատում-շոուի աստղը։

Նորթի աշխատանքները հրապարակելուց առաջ Քորթնի Քարդաշյանը ցույց էր տվել, որ Նորթն ու 8-ամյա Պենելոա Դիսկիը լավագույն ընկերներ են։ «Daydreamin`»,- տրոպիկական վայրում արված լուսանկարների շարքը մակագրել էր 40-ամյա Քորթնին։ Առաջին լուսանկարում Նորթն ու Պենելոպան քայլում են դեպի լողափ։ Մյուսներում երեխաները պատրաստում են տախտակները սերֆինգի համար, խաղում լողավազանում։

Քորթնիի լուսանկարներն արվել էին Քարդաշյանների վերջին ճամփորդության ընթացքում։ Քիմը մի քանի լուսանկար էր տեղադրել, որոնք արվել են հունվարի 30-ին։ Դրանցից մեկում Քիմը գրկել է Նորթին ու Չիկագոյին։ Ճամփորդությունը սկսվել է, երբ Քիմի ու Քանյեի մասնակցությամբ սկանդալը նոր թափ է հավաքել։ Զույգը, որը գտնվում է ամուսնալուծության ընթացքում, վիճել էր երեխաներին «Լոս Անեջելեսի տարածից դուրս՝ անապատում ինչ-որ տեղ» մեծացնելու ամուսնու ծրագրերի պատճառով, նշել է աղբյուրը։ Մյուս կողմից Քիմը «բաց է համալիր այցելության համար, սակայն ոչ մշտական բնակության նպատակով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular