ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենուրեք գնաճ է․ ո՞ւր է հին Նիկոլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերս ենք հիշում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր և ներկայանում էր՝ իբրև ժողովրդի հոգսերով մտահոգ պատգամավոր, հաճախ էր ԱԺ ամբիոնն օգտագործում թանկացումների վերաբերյալ բուռն ելույթներ ունենալու և իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Այսօր էլ հավանաբար շատերը հիշում են նրա հայտնի ելույթը կարագի ու խառը կանաչու վերաբերյալ։ «Կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք»,- ցածր գնաճի վերաբերյալ այն ժամանակվա իշխանությունների արդարացումներին ի պատասխան՝ հեգնում էր նա։

Կարող ենք արձանագրել, որ հիմա գնաճը Հայաստանում շատ ավելի բարձր է, բայց Նիկոլ Փաշինյանն այլևս չի հիշում կարագի ու խառը կանաչու պատմությունը։ Ընդհանրապես չի խոսում թանկացումների մասին։ Չի խոսում նաև այն մասին, որ հիմա մարդկանց եկամուտներն ավելի դանդաղ են ավելանում, եթե, իհարկե, ավելանում են, քան գնաճը, ու դա նշանակում է, որ հասարակությունը գնում է համատարած աղքատացման ճանապարհով։ Ակնհայտ է, որ նաև դա է պատճառը, որ մարդիկ լքում են երկիրը, որովհետև Փաշինյանի խոստացած աշխատատեղերն այդպես էլ չստեղծվեցին։ Լքում են, որովհետև ապրելու և աշխատելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան։ Վերջին ամիսներին գնաճը Հայաստանում կտրուկ ակտիվացել է։ Հունվարին կազմել է 4,5 տոկոս։ Խոսքը տասներկուամսյա գնաճի մասին է։ Դժվար է հիշել նույնիսկ, թե վերջին անգամ Հայաստանում երբ էր գնաճի նման բարձր մակարդակ արձանագրվել։

Փաստ է այն, որ մարդկանց եկամուտները ցածր են, բայց գնաճի տեմպը շատ ավելի բարձր է։ Դա երևում է հատկապես սննդամթերքի դեպքում։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների միջին գները Հայաստանում վերջին մեկ տարում բարձրացել են 6,4 տոկոսով։ Ոչ պակաս լայն սպառման ապրանքների, մասնավորապես՝ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գնաճն այլևս երկնիշ է։ Մեկ տարում դրանք թանկացել են 10,8 տոկոսով։ Գնաճը զսպելու համար վերջին ամիսներին ԿԲ-ն ակտիվացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը, որը կիրառում է նման պայմաններում և փողի թանկացման միջոցով փորձում է ազդել գնաճի վրա։ Միանշանակ է, որ թանկացումների վրա, ինչպես միշտ, շատ ավելի էական ազդեցություն ունի ազգային արժույթի արժեզրկումը։ Դրամը վերջին երեք ամիսներին թուլացել է առնվազն 35 նիշով կամ 7-8 տոկոսով։

Սա բերել է՝ ինչպես ներմուծվող, այնպես էլ՝ ներսում արտադրվող բազմաթիվ ապրանքների գների արհեստական բարձրացումների ու սոցիալական լարվածության մեծացման։ Որքան էլ գնաճը շարունակում է մնալ թիրախային ցուցանիշների տիրույթում, դա չի նշանակում, թե այն սոցիալական հատվածի համար ռիսկեր չի ստեղծում։ Ամփոփելով ընդգծեք, որ ՀՀ տնտեսական շուկայում գնաճն ամենուրեք է և ոչ մի նշանակություն չունի՝ թանկացումները, որ տեղի են ունենում մեր երկրում, հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ։ Եթե չեք կարողանում պայքարել թանկացումների դեմ, ապա պետք է մտածեք մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։ Սա է իշխանության պարտականությունը, որի մասին, սակայն, նրանք ոչ միայն մոռացել են, այլև չեն էլ ուզում լսել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular