ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար զբաղեցրած աթոռը նաև շրջագայելու, ճոխ գնումներ անելու և առհասարակ տարբերվող կյանքով ապրելու հնարավորություն է: Հայաստանում դրանից չեն խորշում օգտվել: Ավելին՝ նույնիսկ մի տեսակ ամոթ է հնարավորությունը ձեռքիցդ բաց թողես, քանի որ հավերժ պատգամավոր կամ նախարար չես աշխատելու: Սա ավելի ցցուն ու տգեղ դրսևորում է ստանում, երբ պաշտոնի է նշանակվում հոգով գյոռմամիշը: Մարդը կարող է աղքատ կյանքով ապրած լինի, բայց աչքածակ, ագահ ու գյոռմամիշ չլինի: Պաշտոնի նշանակվելուց հետո էլ, ապրի համեստ ու հասարակ: Ինչևէ, հիմա հասկանանք` ինչ միջոցների հաշվին է անընդհատ շրջագայում ու ճոխ գնումներ անում Նիկոլ Փաշինյանի տիկին` Աննա Հակոբյանը:

Նախ պետք է ընդգծենք, որ հեղափոխության առաջնորդի տիկինն առաջինն ինքը պետք է օրինակ ծառայեր մյուսների համար համեստ ու հասարակ կյանքով ապրելու հարցում: Բայց պատերազմում պարտված երկրի ղեկավարի կինը, ընտանիքի անդամները ճոխ ծախսեր են անում, շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Լրատվամիջոցներին Աննա Հակոբյանի գրասենյակից և կառավարությունից այս հարցերի պատասխանը ստանալ չի հաջողվում, պարզապես չի հաջողվում:

Լավ, Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ապրում է «չոր» աշխատավարձով: Այդ դեպքում ո՞վ պետք է բացատրի այս հանելուկը՝ նրա ընտանիքի անդամներն ի՞նչ միջոցների հաշվին են հսկայական գումարներ ծախսում ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու, հյուրանոցներ վարձելու, ուղևորությունների հետ կապված գերթանկարժեք այլ ծառայություններ պատվիրելու համար: Տրամաբանական է, եթե պետական պաշտոնյա ես, ապրում ես աշխատավարձով, դու չես կարող նման ծախսեր քեզ թույլ տալ:

Եկեք արձանագրենք, որ խոսքը ամենևին չի վերաբերում պետական բյուջեի միջոցների մասին, որոնք օրենքով նախատեսված են երկրի վարչապետի արտասահմանյան այցելություններին: Խնդիրը պարզ է՝ բյուջեով նախատեսված չէ Աննա Հակոբյանի շրջագայությունների ու գնումների համար ֆինանսական միջոցներ: Հանրությանը դա է հետաքրքիր ու քանի դեռ հստակ բացատրություն չկա, թե որտեղից են այդ միջոցները, մնում է մտածել, որ Նիկոլը պարզապես ստում է «չոր» աշխատավարձով ապրելու մասին:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular