ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռացիր, գնա, որ Հայաստանն ու Արցախը մնան, լինեն...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմից հետո, նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկայում անելիքների ճանապարհային քարտեզը: Նա գրել էր, թե եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ստորև ներկայացնենք, թե ինչ կետեր էր ներկայացնում Նիկոլ Փաշինյանը ու ինչ է արել այս 3 ամսվա ընթացքում:

Ուշադիր կարդացեք բոլոր 15 կետերը, որովհետև վերջում պիտի խղճով պատասխանենք մեկ պարզ հարցի՝ այս կետերից ո՞րն է կատարել Նիկոլ Փաշինյանը: Այսպես.

1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:

2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:

3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

4. Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում:

5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:

6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:

8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:

9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետեւանքների վերացում:

10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:

14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:

Կարճ ամփոփենք: Նոյեմբերի 18-ից անցել է գրեթե 3 ամիս: ՀՀ վարչապետի աթոռին նստած անձն իր իսկ կողմից հրապարակված կետերից և ոչ մեկը չի իրականացրել: Ավելին՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անգործության պատճառով ամեն օր Հայաստանը կրում է վնասներ ու նորանոր կորուստներ: Պաթոլոգիկ ստախոսին բնորոշ վարքագծով մարդն ամեն օր նորանոր <<լապշաներ է կախում ՀՀ քաղաքացիների ականջներից>>: Այո, մեծ հաշվով ոչ թե առաջնահերթ պետք է նոր ընտրություններ տեղի ունենան, այլև Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պիտի հրաժարական տա, որպեսզի այլևս Հայաստանն ու Արցախը մնան, լինեն:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular