ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակի տեսության ավստրալացի վարողը ուղիղ եթերում ծովից դի է հանել (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քվինսլենդում ավստրալական Channel Nine հեռուստաալիքի եղանակի տեսության հաղորդավար Լյուկ Բրեդնեմը ուղիղ հեռարձակման ժամանակ օգնության է շտապել ծովում խեղդվող մարդուն: Այս մասին գրում է Daily Star պարբերականը:

Բրեդնեմը կարծել է, որ իր նկատած սերֆերը խեղդվում է, ուստի որոշել է օգնել: Սակայն երբ նա մոտեցել է, հասկացել է, որ իր դիմաց դի է: Հաղորդավարի խոսքով՝ ինքը ցնցված էր, քանի որ առաջին անգամ էր մոտիկից մահացած մարդ տեսնում:

«Ես նույնիսկ չգիտեի` կարո՞ղ եմ մինչև վերջ լողալ, որովհետև այս շաբաթ մարզասրահում ուսիս մկանն էի պատռել, և թևս պետք էր վիրակապել»,- պատմել է նա լրագրողներին:

Այնուամենայնիվ, Բրեդնեմը կարողացել է ոչ միայն լողալ մինչև մարմինը, այլև օգնել փրկարարներին այն ափ դուրս հանել:

Խեղդված սերֆերը 32-ամյա բրիտանացի Ջեյք Ջեյքոբսն է եղել, որն անհետացել էր նույն ափամերձ հատվածում հինգշաբթի երեկոյան: Վերջին անգամ նրան տեսել էին, երբ նա ջուր էր մտնում իր 29-ամյա ընկերուհու հետ: Ավելի ուշ աղջկա մարմինը նույնպես գտել են ծովում:
 

Տեսանյութն` այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular