Եղանակի տեսության ավստրալացի վարողը ուղիղ եթերում ծովից դի է հանել (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔվինսլենդում ավստրալական Channel Nine հեռուստաալիքի եղանակի տեսության հաղորդավար Լյուկ Բրեդնեմը ուղիղ հեռարձակման ժամանակ օգնության է շտապել ծովում խեղդվող մարդուն: Այս մասին գրում է Daily Star պարբերականը:
Բրեդնեմը կարծել է, որ իր նկատած սերֆերը խեղդվում է, ուստի որոշել է օգնել: Սակայն երբ նա մոտեցել է, հասկացել է, որ իր դիմաց դի է: Հաղորդավարի խոսքով՝ ինքը ցնցված էր, քանի որ առաջին անգամ էր մոտիկից մահացած մարդ տեսնում:
«Ես նույնիսկ չգիտեի` կարո՞ղ եմ մինչև վերջ լողալ, որովհետև այս շաբաթ մարզասրահում ուսիս մկանն էի պատռել, և թևս պետք էր վիրակապել»,- պատմել է նա լրագրողներին:
Այնուամենայնիվ, Բրեդնեմը կարողացել է ոչ միայն լողալ մինչև մարմինը, այլև օգնել փրկարարներին այն ափ դուրս հանել:
Խեղդված սերֆերը 32-ամյա բրիտանացի Ջեյք Ջեյքոբսն է եղել, որն անհետացել էր նույն ափամերձ հատվածում հինգշաբթի երեկոյան: Վերջին անգամ նրան տեսել էին, երբ նա ջուր էր մտնում իր 29-ամյա ընկերուհու հետ: Ավելի ուշ աղջկա մարմինը նույնպես գտել են ծովում:
Տեսանյութն` այստեղ: