ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆեյք օրակարգ՝ ռեալ իրականությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ԱԺ արտահերթի ժամանակ իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը խոսեց ՀՀ-ից վերջին մի քանի տարիների տեղի ունեցած արտագաղթից։ Փաստորեն, ըստ ՔՊ կարկառուն ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի տնտեսական լրագրողի, այսպես կոչված «հեղափոխությունից» հետո Հայաստան է վերադարձել 40 հազար մարդ, չհաշված 2020 թվականը։ Եթե համառոտ, ապա դա վերոնշյալ թերթի ոճի հերթական սուտն է, որպիսիք տարիներին շարունակ մատուցել է վերոնշյալ անձը։

Իրականությունն այլ է։ Ըստ էության, անհասկանալի է, թե ի՞նչ ասել է 40 հազար մարդ է վերադարձել։ Դա Հայաստան եկածների և Հայաստանից մեկնողների տարբերությո՞ւնն է, թե մեկ այլ բան։ Բնականաբար, նախկին տնտեսական լրագրողը դա չի հստակեցնում։ Այս առումով ևս Հայկ Գևոգյանը խելոք աշակետի պես կրկնօրինակում է կեղծիքի մեծագույն ասպետ, իր երկարամյա «շեֆին»։ Ինչ վերաբերվում է իրական տվյալներին, ապա դրանք բնականաբար կապ չունեն հայտարարված թվի հետ։ Այսպես, վիճակագրական կոմիտեի համաձայն, թե՛ 2018թ․-ին, թե՛ 2019թ․-ին Հայաստանից մեկնողների և Հայաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիների տարբերությունը եղել է բացասական։ Այսինքն, ավելի շատ մեկնել են Հայաստանից, քան՝ ժամանել։ Մասնավորապես 2018 թ․-ին Հայաստան մտնողների և Հայաստանից մեկնողների բացասական տաբերությունը կազմել է 4585 մարդ, իսկ 2019 թ․-ին՝ 6529 մարդ։ Այսինքն, վերոնշյալ երկու տարում Հայաստանից ավելի քան 11 հազարով շատ մարդ է հեռացել, իսկ 40 հազար վերադարձածը որևէ ցուցանիշի մեջ գոյություն չունի։ Միանշանակ զարմանալի չէ Գևորգյանի հերթական սուտը՝ նրա վարչապետը և նրա նմանները մեզ պարտության են տարել, Արցախ են կորցրել, հազարավոր երիտասարդների են զոհել, Հայաստանի անվտանգությունն են սպառնալիքի տակ դրել, բայց շարունակում են ապրել առանց մեղքի զգացումի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular