ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` կլոր շրջանակով ակնոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կլոր շրջանակներով ակնոցը պատկանում է վինտաժ ոճին: Ներկայումս նման ակնոցը համարվում է ամենանորաձևներից մեկը բոլոր մյուս տիպի ակնոցների մեջ: Անցյալ տարի նորաձևության գրեթե բոլոր ցուցադրությունների ժամանակ մոդելները կրել են այդտիպի ակնոց: Ակնոցի շրջանակը և ապակին պատրաստում են տարբեր գույներից և հաճախ շատ յուրօրինակ և համարձակ համադրություններ են ստացվում: Կլոր շրջանակով ակնոցը շատ հարմար է և սազում է շատերին, բայց այդ դեպքում խնդիրներ են առաջանում չափսի ընտրության հարցում, այնպես որ, ակնոցը փորձելիս պետք չէ շտապել, այլ պետք է լավ տանջել խանութի վաճառողին ու փորձել բոլոր չափերը:

Կլոր շրջանակով ակնոց առաջին անգամ սկսել են կրել դեռ նախորդ դարի 20-ականներին: Այդ ժամանակ հայտնի հումորիստ Հարոդ Լլոյդը կրիայի պատյանից պատրաստված խոշոր շրջանակներով ակնոցին յուրօրինակ փոխարիող գտավ և սկսեց իր ֆիլմերում հայտնվել կլոր շրջանակով ակնոցով: Հենց դա էլ խթան հանդիսացավ  նորաձևության մեջ նոր թրենդի ի հայտ գալուն և այդպիսի ակնոց սկսեցին հաճույքով կրել և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Սկզբում այդ ակնոցները բավականին մեծ տրամագիծ ու հաստ շրջանակներ ունեին: Այնուհետև գրեթե կես դար հետո տղամարդու կլոր շրջանակով արևային ակնոցին նորաձևության երկրորդ շունչ տվեց լեգենդար Ջոն Լենոնը, որը իր Բիթլզ խմբով դարձավ հիպպիների դարաջրջանի ՌոկենՌոլի-ի դեմքը:

Բնական է, որ բրիտանացի արտիստի շատ երկրպագուներ (երիտասարդ և ավագ տարիքի) ձգտելով ավելի նմանվել իրենց կուռքին, սկսեցին կրել կլոր շրջանակով ակնոց: Կլոր դարձրեցին ոչ միայն արևապաշտպան ակնոցը, այլ նաև օպտիկականը: Ներկայումս նման ակնոցը նորաձևություն վերադարձնող հերթական աստղ է դարձել փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերը: Նրա օրինակով ամբողջ աշխարհի դպրոցական աղջիկներն ու պատանիները կլոր ակնոց են սկսել կրել: Ըստ շրջանակի ձևի՝ հետաքրքիր փաստ են արձանագրել որոշ հետազատողներ: Նրանք գտնում են, որ կլոր շրջանակով արևային ակնոց նախընտում են ռոմանտիկ և ուրախ մարդիկ, որոնք ձգտում են անկեղծ սիրո: Իսկ հենց այդպիսի ակնոցի սիրահարները պնդում են, որ երբ իրենք կրում են այն, զգալիորեն բարձրանում է իրենց տրամադրությունը և ինքնավստահությունը: Արդեն միայն այս դրական հատկանիշները բավական են, որպեսզի ձեռք բերեք այն, եթե մինչ այդ ինչ-ինչ պատճառներով չունեիք:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular