ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ չի ուզում Պատրոն Դավոն լավ ըլնի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում այս օրերին: Պատրոն Դավիթին հիշում ենք, ով, ըստ տարբեր լուրերի, ՀՀ ՊՆ-ի միջոցով անօրինական զենքի առևտրով և փողերի լվացմամբ է զբաղվել: Եվ ահա, ՀՀ ԱԱԾ-ն պարզվել է, որ Դավիթ Գալստյանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ: Այնուհետև, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը ՊՆ-ին է մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ: Այստեղ պարզ է ամեն բան: Այժմ մյուս դեպքը:

ՀՀ ԱԱԾ-ն պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը: Շատ կարճ այս երկու դեպքի մասին:

Երկուսի մասով էլ մամուլում տարուց ավել է խոսվում է, թե՛ Միքայել Մինասյանի, թե՛ այլ աղբյուրների կողմից փաստաթղթեր հրապարակվեցին: Բայց ոչինչ տեղի չունեցավ: Մենք պատերազմ պարտվեցին նաև այս ամենի պատճառով ու հիմա քրական գործ է հարուցվում Պատրոն Դավիթի նկատմամբ: Հետաքրքիր է, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը անցնո՞ւմ է քրեական գործով, թե ոչ: Թե չէ մի տեսակ ոզնին էլ չի հավատա, որ Պատրոն Դավիթն ինքնուրույն է գլուխ բերել այդ գործը: Ինչ վերաբերում է ադամանդի գործին:

Դա, ըստ երևույթին, նույն այն ընկերությունն է, որի բացմանը մասնակցեց Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք կարող էին ինչ-որ գործարարներ առանց բարձր հովանավորության նման գործեր գլուխ բերել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն հանրությանը, հակառակ դեպքում կստացվի, որ զոհաբերվում են յուրայիններ նախ շղարշ ապահովելու համար, թե տեսեք-տեսեք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և երկրորդ՝ զոհաբերվում են մարդիկ այլ՝ ավելի խոշոր «ձկներին» փրկելու համար:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular