ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 1

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Կենսական ուժերը մեծ կլինեն, դուք էներգիայով լի կլինեք և ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Հաճախ սկսածը միանգամից ավարտել չի ստացվի, բայց դուք չեք նահանջի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: Կարող եք հույս դնել ընկերների և փորձված համախոհների աջակցության վրա. նրանք ձեր կողմից կլինեն՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Այսօրվա իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Դրանք այնքան շատ կլինեն, որ ստիպված եք լինելու փոխել ծրագրերն ու հետաձգել նշանակված հանդիպումները: Վշտանալու կարիք չկա. որքան էլ տարօրինակ է, այդ ամենը միայն օգուտ կտա: Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին: Այդպես դուք սխալներ չեք անի և ոչինչ վերամշակելու կարիք չի առաջանա:

Ավելի ուշ ձեզ կուրախացնեն հաջող զուգադիպությունները, ինչպես նաև նոր հնարավորությունները, որոնցից անպայման կօգտվեք: Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր դուք ավելի շատ հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տագնապել ու հուզվել: Արժե հեռու մնալ այն մարդկանցից, որոնց նկատողությունները բազմիցս հանել են ձեզ հավասարակշռությունից: Տհաճ գործերը լավ է հետաձգեք, եթե նման հնարավորություն կա:

Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ: Հարմար կլինեն հաճելի զբաղմունքներն ու ոչ մեծ, չծրագրված գնումը: Կոգեշնչի ընկերների հետ շփումը: Ուշադրություն դարձրեք ձեր ծանոթների գաղափարներին. չի բացառվում, որ ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը նաև ձեզ օգտակար լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոգեշնչող օր է: Լավ գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք, իսկ մինչ այդ ամեն ինչ մանրամասն մտածեք: Հիմա դուք շրջահայաց կլինեք ու հեշտությամբ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու մյուս մարդիկ: Հնարավորություն կունենաք ավարտել հին նախագծերի վրա աշխատանքը, ավարտին հասցնել այն, ինչի համար ժամանակ չէր մնում:

Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, ինչը ժամանակին հետաքրքրել է ձեզ: Հին նախասիրությունը կրկին դրական հույզեր կպարգևի, ոգեշնչվածության և էներգիայի աղբյուր կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում և խառնաշփոթ, չարդարացված շտապողականություն չի հանդուրժի: Պետք չէ տրվել պահի ցանկություններին, իսկ ահա առողջ բանականությամբ առաջնորդվելը ցանկացած իրավիճակում օգտակար կլինի: Խորհրդակցեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն ձեզ, թե ինչպես է պետք գործել և ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար:

Հիշեք, որ հիմա բոլոր գործերը չէ, որ պետք է միանգամից ստանձնել: Մտածեք, թե ինչից կարող եք գլուխ հանել հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Առաջնահերթությունները ճիշտ դնելով՝ դուք կթեթևացնեք և՛ ձեր, և՛ շրջապատողների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, քանի որ հենց դրանք կօգնեն հասնել դրված նպատակներին, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել և այնպիսի սխալներ չանել, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ:

Օրը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք մանրուքներին ուշադրություն, կարգապահություն և կենտրոնացվածություն են պահանջում: Դուք չեք հոգնի և չեք ձանձրանա, նույնիսկ եթե ստիպված լինեք երկար ժամանակ միևնույն բանով զբաղվել: Հեշտությամբ կմտապահեք տեղեկատվությունը, արագ ամեն ինչ կսովորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և ինչ-որ հետաքրքիր, թեկուզ և անօգուտ բանով զբաղվելու գայթակղությունը: Այդպես վարվելուց առաջ մտածեք՝ արդյոք կարևոր ու շտապ առաջադրանքներ չունեք: Կարևոր կլինի հուսախաբ չանել նրանց, ովքեր ձեզ հետ հույսեր են կապում, չփչացնել շրջապատողների հետ հարաբերությունները և պահպանել լավ հեղինակությունը:

Հանգստի և զվարճանքների համար ժամանակ կմնա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր առաջարկներ կբերի, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի և գործնական շփումների համար: Հիմա դուք կկարողանաք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր նախկինում կասկածում էին, ապացուցել քննադատներին, որ ունակ եք հաջողության հասնել: Համարձակ գաղափարները աջակցություն կստանան, իսկ դուք համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա ցանկացած պարագայում կկարողանաք հույս դնել:

Անձնական հարաբերությունների ոլորտում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր է զարմանալիորեն հաջողակ լինեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերականգնել կապերը, որոնց ավարտի համար ապրումներ էիք տանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կդասավորվի, եթե զգույշ լինեք ու չշտապեք ո՛չ արարքների, ո՛չ էլ եզրակացությունների մասով: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այն հաճախ ավելի օգտակար կլինի, քան շրջապատողների տված խորհուրդները: Հնարավոր են աշխատանքի և համագործակցության անսովոր առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք. արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

Կարող են լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջերս շատ էին անհանգստացնում ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիօչներ կհասկանան՝ ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Դուք մեծ նշանակություն կտաք մանրուքներին, հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Կարևոր կլինի մտերիմ մարդկանց աջակցությունը: Մի վախեցեք նրանց հետ կիսվել ձեր ապրումներով, պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում: Լավ է քննարկեք ընդհանուր ծրագրերը. միասին ավելի հեշտ կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար: Ձեզ դուր կգա բարդ խնդիրները լուծելը և այն հարցերին պատասխաններ գտնելը, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: Այստեղ հաճախ կօգնի սովորական բաներին տարբեր տեսանկյուններից նայելու ունակությունը. դրա շնորհիվ դուք կարծրատիպերի թակարդը չեք ընկնի:

Կարող եք նախաձեռնող լինել գործերում, կիսվել գաղափարներով. ձեզ շատերը կաջակցեն: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է շփումների համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնք բոլորի հետ զգոն են: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Պարտադիր չէ պատմեք ձեր հաղթանակների և ձեռքբերումների մասին. շրջապատողները բոլոր դեպքերում կիմանան դրանց մասին:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն տան համար օգտակար իրեր գնելու կամ մտերիմներին օգնելու հետ: Չարժե շտապել ընտրության հարցում. վերջնական որոշում ընդունելուց առաջ համեմատեք մի քանի տարբերակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular