Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 1

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Կենսական ուժերը մեծ կլինեն, դուք էներգիայով լի կլինեք և ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Հաճախ սկսածը միանգամից ավարտել չի ստացվի, բայց դուք չեք նահանջի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: Կարող եք հույս դնել ընկերների և փորձված համախոհների աջակցության վրա. նրանք ձեր կողմից կլինեն՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Այսօրվա իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Դրանք այնքան շատ կլինեն, որ ստիպված եք լինելու փոխել ծրագրերն ու հետաձգել նշանակված հանդիպումները: Վշտանալու կարիք չկա. որքան էլ տարօրինակ է, այդ ամենը միայն օգուտ կտա: Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին: Այդպես դուք սխալներ չեք անի և ոչինչ վերամշակելու կարիք չի առաջանա:

Ավելի ուշ ձեզ կուրախացնեն հաջող զուգադիպությունները, ինչպես նաև նոր հնարավորությունները, որոնցից անպայման կօգտվեք: Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր դուք ավելի շատ հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տագնապել ու հուզվել: Արժե հեռու մնալ այն մարդկանցից, որոնց նկատողությունները բազմիցս հանել են ձեզ հավասարակշռությունից: Տհաճ գործերը լավ է հետաձգեք, եթե նման հնարավորություն կա:

Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ: Հարմար կլինեն հաճելի զբաղմունքներն ու ոչ մեծ, չծրագրված գնումը: Կոգեշնչի ընկերների հետ շփումը: Ուշադրություն դարձրեք ձեր ծանոթների գաղափարներին. չի բացառվում, որ ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը նաև ձեզ օգտակար լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոգեշնչող օր է: Լավ գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք, իսկ մինչ այդ ամեն ինչ մանրամասն մտածեք: Հիմա դուք շրջահայաց կլինեք ու հեշտությամբ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու մյուս մարդիկ: Հնարավորություն կունենաք ավարտել հին նախագծերի վրա աշխատանքը, ավարտին հասցնել այն, ինչի համար ժամանակ չէր մնում:

Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, ինչը ժամանակին հետաքրքրել է ձեզ: Հին նախասիրությունը կրկին դրական հույզեր կպարգևի, ոգեշնչվածության և էներգիայի աղբյուր կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում և խառնաշփոթ, չարդարացված շտապողականություն չի հանդուրժի: Պետք չէ տրվել պահի ցանկություններին, իսկ ահա առողջ բանականությամբ առաջնորդվելը ցանկացած իրավիճակում օգտակար կլինի: Խորհրդակցեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն ձեզ, թե ինչպես է պետք գործել և ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար:

Հիշեք, որ հիմա բոլոր գործերը չէ, որ պետք է միանգամից ստանձնել: Մտածեք, թե ինչից կարող եք գլուխ հանել հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Առաջնահերթությունները ճիշտ դնելով՝ դուք կթեթևացնեք և՛ ձեր, և՛ շրջապատողների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, քանի որ հենց դրանք կօգնեն հասնել դրված նպատակներին, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել և այնպիսի սխալներ չանել, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ:

Օրը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք մանրուքներին ուշադրություն, կարգապահություն և կենտրոնացվածություն են պահանջում: Դուք չեք հոգնի և չեք ձանձրանա, նույնիսկ եթե ստիպված լինեք երկար ժամանակ միևնույն բանով զբաղվել: Հեշտությամբ կմտապահեք տեղեկատվությունը, արագ ամեն ինչ կսովորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և ինչ-որ հետաքրքիր, թեկուզ և անօգուտ բանով զբաղվելու գայթակղությունը: Այդպես վարվելուց առաջ մտածեք՝ արդյոք կարևոր ու շտապ առաջադրանքներ չունեք: Կարևոր կլինի հուսախաբ չանել նրանց, ովքեր ձեզ հետ հույսեր են կապում, չփչացնել շրջապատողների հետ հարաբերությունները և պահպանել լավ հեղինակությունը:

Հանգստի և զվարճանքների համար ժամանակ կմնա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր առաջարկներ կբերի, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի և գործնական շփումների համար: Հիմա դուք կկարողանաք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր նախկինում կասկածում էին, ապացուցել քննադատներին, որ ունակ եք հաջողության հասնել: Համարձակ գաղափարները աջակցություն կստանան, իսկ դուք համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա ցանկացած պարագայում կկարողանաք հույս դնել:

Անձնական հարաբերությունների ոլորտում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր է զարմանալիորեն հաջողակ լինեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերականգնել կապերը, որոնց ավարտի համար ապրումներ էիք տանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կդասավորվի, եթե զգույշ լինեք ու չշտապեք ո՛չ արարքների, ո՛չ էլ եզրակացությունների մասով: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այն հաճախ ավելի օգտակար կլինի, քան շրջապատողների տված խորհուրդները: Հնարավոր են աշխատանքի և համագործակցության անսովոր առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք. արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

Կարող են լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջերս շատ էին անհանգստացնում ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիօչներ կհասկանան՝ ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Դուք մեծ նշանակություն կտաք մանրուքներին, հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Կարևոր կլինի մտերիմ մարդկանց աջակցությունը: Մի վախեցեք նրանց հետ կիսվել ձեր ապրումներով, պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում: Լավ է քննարկեք ընդհանուր ծրագրերը. միասին ավելի հեշտ կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար: Ձեզ դուր կգա բարդ խնդիրները լուծելը և այն հարցերին պատասխաններ գտնելը, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: Այստեղ հաճախ կօգնի սովորական բաներին տարբեր տեսանկյուններից նայելու ունակությունը. դրա շնորհիվ դուք կարծրատիպերի թակարդը չեք ընկնի:

Կարող եք նախաձեռնող լինել գործերում, կիսվել գաղափարներով. ձեզ շատերը կաջակցեն: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է շփումների համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնք բոլորի հետ զգոն են: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Պարտադիր չէ պատմեք ձեր հաղթանակների և ձեռքբերումների մասին. շրջապատողները բոլոր դեպքերում կիմանան դրանց մասին:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն տան համար օգտակար իրեր գնելու կամ մտերիմներին օգնելու հետ: Չարժե շտապել ընտրության հարցում. վերջնական որոշում ընդունելուց առաջ համեմատեք մի քանի տարբերակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս էԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը ԱԱ․ ըմբիշ Էրիկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի «Փորձագետներ. Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո»«Ռեալ»-ը նորեկ ունի. պաշտոնական․
Ամենադիտված