ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ամեն, ամեն ինչ գիտեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն այն քիչ մարդկանցից է, ով շատ լավ է ճանաչում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներին: Մինասյանի հասցեին հնչող քննադատություններին կամ նրա անվան շուրջ առկա խոսակցություններին չենք անդրադառնալու, քանի որ, կարծում եմ, այլ հոդվածի շրջանակներում դեռ առիթ կունենանք դա անելու, և նաև այն պատճառով, որ ստորև քննարկվելիք երևույթն ավելի հետաքրքիր է իր բացառիկությամբ: Այսպիսով. Մինասյանի ֆեյսբուքյան հաղորդումներից և գրառումներից պարզ է դառնում, որ նրան հասանելի են Հայաստանում թե նախկինում, թե հիմա տեղի ունեցող տեղեկություններ և գործընթացներ, որոնք այդպես էլ գաղտնի կմնային, եթե Միքայել Մինասյանը դրանց մասին չբարձրաձայներ: Հիշում ենք՝ մաքսանենգ սիգարետների հետ կապված սկանդալային բացահայտումը, զենքի առևտրի հետ կապված բացահայտումը, որի մասով ի դեպ ԱԱԾ-ում քրեական գործ կա հարուցված, որով անցնում է նաև մեզ արդեն հայտնի պատրոն Դավիթը, վարչապետի կողմից երկաթի բիզնեսում ներգրավված լինելը, իսկ վերջերս նաև ԱԺ նախագահի՝ կրկնակի գործակալ լինելու մասին բացահայտումը: Բոլորը չթվենք:

Միքայել Մինասյանի կողմից այս ընթացքում բազմաթիվ բացահայտումներ են եղել, բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր են հրապարակվել այս կամ այն պաշտոնյայի կամ գործարքի վերաբերյալ ու հետաքրքիր փաստն ու օրինաչափությունն այն է, որ Մինասյանի բոլոր կանխազգուշացումները, բացահայտումներն ու գաղտնազերծումները վերջում ճիշտ են դուրս գալիս, կամ չեն հերքվում, կամ հեքումներն այնքան հիմնազուրկ ու թույլ են լինում, որ այլ բան, քան դրանց հավատալն է, չի մնում: Ինչպես ժողովուրդն է ասում՝ նա մի ոտ շուտ է իմանում ամենի մասին: Հիշում եք նաև նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումը Նիկոլի կողմից: Ազգը դեռ Արծրունի հետ <<դուխով ու հպարտ հաղթում էր>>, երբ Մինասյանը ազդարարեց բոթը: Անկեղծ լինենք, զարմանում ենք՝ որտեղի՞ց իմացավ, ո՞նց: Հիմա նույնիսկ մարդիկ Ֆեյսբուքում կեսկատակ, իսկ բազմաթիվ դեպքերում լուրջ գրում են, թե ի՞նչ կարող է ասել Մինասյանն այս կամ այն հարցի, պաշտոնական տեղեկատվության հետ կապված, եթե որոշակի կասկած կա, որ այն մոլորեցնում է հասարակությանը, կամ սուտ է:

Խոստովանենք՝ ոչ ստանդարտ իրավիճակ է, երբ Հայաստանից դուրս ապրող մարդն ավելի շատ տեղեկատվության է տիրապետում, քան մեզանից յուրաքանչյուրը, հաճախ ավելին գիտի, քան իրավապահ մարմինները, հաճախ Հայաստանից դուրս Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներից ավելի տեղյակ է, քան մեր Արտաքին գործերի նախարարությունը: Սա փաստ է: Ու հաճախ մտածում եմ՝ սա լա՞վ է, թե՞ վատ: Կարծում եմ ավելի շատ լավ է: Այն պարզ պատճառով, որ կա իսկապես այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորություն, որը գերազանցապես ճշմարիտ է, քան պաշտոնականը:

Վատ է այն պարզ պատճառով, որ գիտակցում ես, որ դու չունես պետություն, իշխանություն, պետական կառավարման մարմիններ, իրավապահ համակարգ, հակառակ դեպքում Միքայել Մինասյանը երբեք եթեր դուրս չէր գա ու ասեր, որ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանվել ՌԴ: Մենք դրա մասին առնվազն պիտի իմանայինք 02 հաղորդաշարից: Ինչևէ: Ամփոփենք: Միքայել Մինասյանը Հայաստանում երբեք հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվել, բայց չեմ կարծում, որ նման մտադրություն չունի: Առաջիկայում քաղաքական գործընթացները խոստանում են լինել շատ հետաքրքիր՝ հագեցած քաղաքական տարաբովանդակ օրակարգերով, ծանր քաշային խաղացողներով: Թեժ է լինելու:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular