ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ոք չասեց՝ եղբայր, սա ո՞վ է, ինչո՞ւ պիտի ձայն տամ ուսապարկին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մեր հասարակության մեջ մի մեծ հատված չի ուզում լավ ապրել: Նույնիսկ եթե նրան բացատրում ես, որ դու իրավունք ունես, ավելին՝ կարող ես լավ ապրել, նա, միևնույն է, անդրդվելի է: Տխուր իրականության, ծուռ հայելիների աշխարհում ենք ապրում: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ մեր ժողովուրդը երբեք դասեր չի քաղում անցյալից, իր սխալներից, ուրիշների սխալներից: Ու ամենասարսափելին այն է, որ այդ մարդկանց պատճառով միշտ տուժում են այն մարդիկ, ովքեր բավարար խելք, կամք ու հայրենասիրություն ունեն ճիշտ կազմակերպելու իրենց կյանքն ու լավ ապրեն: Տեսեք, պարզ օրինակի վրա ցույց տամ խնդիրը:

Դիցուք, կա պատգամավորի թեկնածու, որը ոչ մի արժանիք չունի ընտրվելու և կա մի ուրիշը, որը արժանի է: Առաջինն ունի փող, կապեր, վայելում է իշխանության հովանավորչությունը, իսկ երկրորդը խելացի է, փորձառու, բարեկիրթ, բայց օլիգարխ չի, իշխանական չի: Ընտրություններում անգրագետ, բայց հարուստ թեկնածուն հաղթում է 70/30 հարաբերակցությամբ, որովհետև կար <<Իմ մի ձայնով ի՞նչ կփոխվի, շնից մազ պոկելն էլ քյարա>> կործանարար մտածելակերպը: Ու այդ նույն մարդիկ 5 տարի բողոքում էին, թե <<իրենց շան տեղ դրող չկա, դեպուտատ են ընտրել, որին 5 տարի չեն տեսել>> և այլն: Բայց 5 տարի հետո նորից նույն մարդուն ձայն էին տալիս: Մարդ կար 5-րդ անգամ նույն տեղից ընտրվում էր պատգամավոր, բայց 5 տարում 5 բառ ԱԺ-ում չէր խոսում, կամ 5 անգամ իր ընտրատարածք չէր գնում: Հետո տեղի ունեցավ <<թավշյա թամաշան>>: Նիկոլն ասեց՝ մերժեք էդ օլիգարխ, անբան, անխելք դեպուտատներին, ու ընտրենք իմ թեկնածուներին:

Ընտրեցին: Բայց ոչ ոք չասեց՝ եղբայր սա ո՞վ է, ինչո՞ւ պիտի ես ձայն տամ քո ուսապարկից ավելի ցածր ռեյտինգ ունեցող մեկին: Դու ես ասում, դրա՞ համար: Հիմա նույն կերպ բողոքում ենք, թե <<էս ովքե՞ր են, ինչո՞ւ են պատգամավոր, էս ի՞նչ մտքեր են արտահայտում, ինչո՞ւ չեն աշխատում, բա ինչո՞ւ լավ չենք ապրում, չէ՞ որ Սերժին մերժեցինք, Նիկոլին սկսեցինք երկրպագել>>: Բայց սրանով չի ավարտում այս տրագիկ կոմեդիան: Եթե վաղը նորից ընտրություններ լինեն, ես գրեթե վստահ եմ, մարդկանց մեծ մասն էլի գնալու է ու ինչ-որ մի ուսապարկի նորից բերի խորհրդարան ու նորից սկսի բողոքել: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կա ու կլինի, քանի դեռ կա նիկոլիզմը: Ինձ հաճախ թվում է, թե դա անբուժելի հիվանդություն է, բայց շատ արագ փորձում եմ ցրել այդ միտքը, քանի որ այդ դեպքում սկսում եմ մտածել, որ մենք հայրենիք չենք ունենալու:

<<Նիկոլն ինչ անում է՝ ճիշտ է անում>> մառազմը բերեց հանգեցրեց պատերազմի: Չգիտեմ էլ ինչ պիտի լինի Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, որ մարդիկ ինքնաբուխ, քաղաքակիրթ ձևով գնան, օրինակ, Նիկոլի սիրած վայրը՝ Հանրապետության հրապարակ ու ասեն՝ եղբայր, գնա, որ Հայաստանը հնարավորություն ստանա գոյություն ունենալ: Դա չկա, վստահ եմ, որ առաջիկա ժամանակահատվածում չի լինի, որովհետև միշտ պարզ է եղել՝ հայրենիքը սիրող մարդիկ ավելի քիչ են, քան հայրենիքի նկատմամբ անտարբեր, նույնիսկ թքած ունեցող մարդիկ: Ու կհիշեք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ոչ այն պատճառով, որ ժողովուրդը գժված դուրս եկավ փողոց, որովհետև Նիկոլն իրենց հայրենիքը, հայրենիքի զավակներին տարավ պատերազմի ու անդառնալի կորուստների, այլ այն պատճառով, որ հասարակության մի փոքր հատված /100-200 հազար մարդ/ հանկարծ ուրիշ Նիկոլի ասելով գլխի է ընկնելու, որ ինքն այլևս սոված է: Ուրիշ Նիկոլ էլ հրապարակում կգոռա, որ նախարարն ու պատգամավորը մեկ ամսում ստանում է 30-40 անգամ ավելի շատ աշխատավաձ ու պարգևավճար, քան ինքը թոշակ կամ նպաստ: Ու կլինի հեղափոխություն…

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular