ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղավորներ փնտրելիս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Այսօր ունենք այնպիսի մի պարաանորմալ իրավիճակ, երբ իշխանությանը և ընդդիմությանը նույնացնում է մեկ բան` երկուսի հույսն էլ ժողովուրդն է, երկուսն էլ կախվել են ժողովրդի փեշերից:

Իշխանությունն ասում է, որ իրեն հեռացնելու հանրային պահանջ չկա, և ինքը մնում է: Ընդդիմությունն ասում է, որ ժողովուրդը դուրս չի գալիս հրապարակ` դավաճան իշխանության հրաժարականի պահանջով, և երկրում իշխանափոխություն տեղի չի ունենում: Երկուսն էլ նույն բանն են ասում, երկուսն էլ թիրախավորում են ժողովրդին. առաջինը` դրվատելով, երկրորդը` մեղադրելով: Պարզապես նրանց ստացած բավարարվածությունն է տարբեր նույն երևույթից. մեկը հրճվում է, մյուսը` նեղսրտում: Բայց երկուսն էլ մոռանում են, որ ժողովուրդը «պուլտով ավտո» չէ, որ ցանկացած պահին կոճակը սեղմեն, դուրս գա փողոց ու հրապարակ: Ժողովուրդը չի կարող շաբաթը մեկ ընդվզել և իշխանություն փոխել, սրան տանել, նրան բերել: Այդպես չի լինում, սա բնական երևույթ չէ:

Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության պատկերացրած իրականությունը քաջնազարություն է, այն է` գյադեք դես, գյադեք դեն: Փաստացի երկուսուկես տարի առաջ մեր ժողովուրդը դուրս եկավ հրապարակ, ընդվզեց և իշխանությունը Սերժից վերցրեց ու տվեց Նիկոլին: Համենայնդեպս, այդպես ներկայացվեց և մատուցվեց կատարվածը: Հիմա էլ ընդդիմությունն է ասում, թե՝ ժողովուրդ, դուրս արի հրապարակ, իշխանությունը Նիկոլից վերցրու և տուր մեզ: Ձևը լավ եք գտել, ժողովուրդ` տար, ժողովուրդ` բեր: Ժողովուրդն իշխանություն է ընտրել, որ իրեն ղեկավարի, երկիրը կառավարի և՛ ներսում, և՛ դրսի համար, պաշտպանի անվտանգությունը և զարգացնի տնտեսությունը: Ի՞նչ իմանար, որ այդպես է լինելու:

Ժողովուրդը չի ընտրել իշխանություն, որ իրեն կործանի: Ըստ էության՝ ընդդիմությունն ասում է՝ «ժողովուրդ, սխալվել ես, մեղանչել ես, սխալդ ուղղի՛ր, ապաշխարի՛ր»: Երկու կողմն էլ համոզում է, թե ժողովուրդն է որոշողը, ժողովուրդն է ղեկավարողը: Եթե ժողովուրդն է ղեկավարը, դուք ինչի՞ համար եք, էլ ինչո՞ւ է իշխանություն ընտրում կամ փոխում:

Ամեն մեկս մեզ հարց տանք՝ արդյո՞ք կարող ենք երկիր ղեկավարել, մեկս բանվոր է, մյուսս` հողի մշակ, երրորդը՝ նկարիչ ու գրող, գիտնական։ Նայենք մեր հարևաններին, նրանցից որևէ մեկը կարո՞ղ է երկիր ղեկավարել: Ի՞նչ եք ուզում էս խեղճ ժողովրդից: Իշխանությունն իր հերթին է ոտքերը վրան սրբում, ընդդիմությունը՝ իր հերթին: Ժողովրդին չեն հասցնում այս վիճակին, ամեն ինչ չէ, որ պետք է լցնեն ժողովրդի վրա: Թե՞ կարծում եք՝ ադրբեջանցիներն են ավելի լավը: Հաղթել են, որ այդպես ոգևորվել են, պարտվեին, մեզանից ավելի վատ վիճակում էին հայտնվելու: Պարզապես թուրքերը մշտապես իրենց երկիրը շենացնող ղեկավար են ունենում, մենք` ավերող: Սա է մեր ժողովրդին անհուսության հասցրել վաղվա նկատմամբ և նոր եկողի: Իսկ ընդդիմությունը կոչ է անում, թե ժողովուրդ, օգնիր, քեզ փրկեմ: Որ օգնող լինեմ, ինքս ինձ կփրկեմ: Ասում է` բանալին տուր, դուռը բացեմ: Բանալին ձեռքումս լինի` ե՛ս դուռը կբացեմ: Եթե մի պարտված, ոչնչացված, զրոյացված Նիկոլ չեք կարողանում աթոռից պոկել, դուք ո՞նց եք երկիր ղեկավարելու: Կարողացեք փաստերով ճնշել, ձեր ազդեցությամբ դեմ անել պատին, որ ոռնալով երկրից փախչի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular