ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցությունների վերսկսման հայկական կողմի նախապայմաններից առնվազն երկուսը դրական արձագանք են ստացել ՌԴ-ում. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները չեն սկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում շփման գծում, հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ սպասվո՞ւմ են նոր ռազմական գործող ություններ, թե՞ ոչ: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց, իսկ այս պահին ես չեմ կարող խոսել Ադրբեջանի հետագա ծրագրերի մասին: Փաստն այն է, որ հայկական կողմը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմն Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք էր:
«Նրանք ձախողվել են: Այս պահին մենք տեսանք, Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջազգային հանրությունը մշտապես խոսել են զենքով խնդրի լուծման անթույլատրելիության մասին: Հիմա, թե ինչ կլինի, չեմ կարող ասել: Մենք պարզապես պետք է հստակ իմանանք, որ ռազմաճակատում և դիվանագիտական դաշտում պետք է լինենք ուժեղ ու միասնական»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա նկատեց որ Հայաստանը պատրաստ է վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, եթե կատարվեն այն երեք նախապայմանները, որոնց մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Շարմազանովը նկատեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր վերջին հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը կողմ է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը և հայտարարել է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:
«Այս դեպքում Սերգեյ Լավրովը խոսել է ոչ թե միայն որպես Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի մոտ դրական արձագանք են ստացել մեր նախապայմաններից առնվազն երկուսը, իսկ եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների հայտարարություններն ԼՂ հակամարտության վերաբերյալ համըկնում են, ապա կարող ենք ասել, որ մեր առաջարկներն դրական ընկալում են գտել Մինսկի խմբի համանախագահ երկրների համար»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության մասին համաձայնագրին, ինչի մասին խոսել է ՀՀ Նախագահը: Նա նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Երբ կավարտվեն այդ աշխատանքները, և ամեն ինչ պատրաստ կլինի, մենք դա կիրականացնենք»,- եզրափակեց Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular