Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցությունների վերսկսման հայկական կողմի նախապայմաններից առնվազն երկուսը դրական արձագանք են ստացել ՌԴ-ում. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները չեն սկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում շփման գծում, հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ սպասվո՞ւմ են նոր ռազմական գործող ություններ, թե՞ ոչ: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց, իսկ այս պահին ես չեմ կարող խոսել Ադրբեջանի հետագա ծրագրերի մասին: Փաստն այն է, որ հայկական կողմը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմն Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք էր:
«Նրանք ձախողվել են: Այս պահին մենք տեսանք, Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջազգային հանրությունը մշտապես խոսել են զենքով խնդրի լուծման անթույլատրելիության մասին: Հիմա, թե ինչ կլինի, չեմ կարող ասել: Մենք պարզապես պետք է հստակ իմանանք, որ ռազմաճակատում և դիվանագիտական դաշտում պետք է լինենք ուժեղ ու միասնական»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա նկատեց որ Հայաստանը պատրաստ է վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, եթե կատարվեն այն երեք նախապայմանները, որոնց մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Շարմազանովը նկատեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր վերջին հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը կողմ է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը և հայտարարել է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:
«Այս դեպքում Սերգեյ Լավրովը խոսել է ոչ թե միայն որպես Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի մոտ դրական արձագանք են ստացել մեր նախապայմաններից առնվազն երկուսը, իսկ եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների հայտարարություններն ԼՂ հակամարտության վերաբերյալ համըկնում են, ապա կարող ենք ասել, որ մեր առաջարկներն դրական ընկալում են գտել Մինսկի խմբի համանախագահ երկրների համար»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության մասին համաձայնագրին, ինչի մասին խոսել է ՀՀ Նախագահը: Նա նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Երբ կավարտվեն այդ աշխատանքները, և ամեն ինչ պատրաստ կլինի, մենք դա կիրականացնենք»,- եզրափակեց Շարմազանովը:

Փրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինի
Ամենադիտված