ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի բարդագույն կոնգլոմերատը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացի խայտառակ նոյեմբերյան համաձայնագիրը, հստակ պետք է փաստենք, որ Արցախում ստեղծվել է բավականին բարդ քաղաքական կոնգլոմերատ։ Արցախի նախագահի պաշտոնում մնացած Արայիկ Հարությունյանը մեկ տենդաբար Հայաստան է գնում աջակցության համար, մեկ դիմում սփյուռքին փողի համար, մեկ էլ հանդիպումներ անցկացնում Արցախի բնակիչների հետ՝ խոստումներ տալով ու փորձելով իր վրայից մաքրել մեղքը։ Արցախում մարդիկ վաղուց արդեն չեն հավատում խոստումներին, բայց հարց են տալիս՝ ի՞նչ կլինի վաղը և ո՞վ է պաշտպանելու իրենց իրավունքները։

Սոցցանցերում գրում են, որ Արայիկ Հարությունյանը հանդիպումների ժամանակ ասում է, որ դժվար որոշումները դեռ առջևում են, բայց ինքը, իբր, ոչինչ չի ստորագրելու, որը դեմ կլինի «մեր ժողովրդին»։ Հարությունյանի խոսքն ընկալվում է որպես նախազգուշացում, որ հիմա իրեն «ստիպում են» ինչ-որ նոր բան ստորագրել։ Հարց է առաջանում՝ է՞լ ինչ դժբախտություն են նախապատրաստում Արցախի համար այս հակահայ իշխանությունները։ Գլխավոր հարցը բանակն է։ Արցախը կունենա՞ իր բանակը։

Ստեփանակերտում ասում են, որ Ռուսաստանն ի դեմս խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովի փորձում է «համոզել» Հարությունյանին, որ բանակ պետք չէ, և մի վայրում չի կարող երկու բանակ լինել։ Չնայած Հարությունյանը շատ ավելի մեծ բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, քան գեներալ Մուրադովի բրիգադը, բայց նա լուռ հետևում է ռուս գեներալի հրամաններին (սկզբունքորեն այլ կերպ չի կարող անել)։ Իրականում այն, որ բանակի հարցն ուզում են լղոզել, վկայում է նաև նոր որոշումը, որի մասին արդեն հայտարարվում է Արցախում։ Խոսքը աշխարհազորի ստեղծման մասին է, որում ընդգրկվելու են մինչև 58 տարեկան աշխատունակ տղամարդիկ։ Նրանք կանգնելու են դիրքերում ու պահելու են սահմանները, ռուսական զորքերի դիրքերի կողքին։ Բայց եթե փող կա, ավելի լավ չի՞ պրոֆեսիոնալ բանակ պահել, այլ ոչ թե աշխարհազորայինների։ Հետաքրքիր է՝ ո՞վ է ստիպում Արցախի ղեկավարությանը հրաժարվել սեփական բանակից։

Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ այժմ պատերազմի հավանականությունը հասցված է նվազագույնի, չնայած ռուս խաղաղապահները մանդատ չունեն։ Նա կարծում է, ընդհակառակը, որ Արցախին պետք է ուժեղ բանակ, բայց ողջ բնակչությունը պետք է ծառայի։ Նոյեմբերի 9-ին Պուտինի գրած հայտարարությունում, որը Հայաստանն ու Արցախը կատարել են, անգամ չի քննարկվում, ոչ մի բառ չկա Արցախի բանակի մասին։ Խոսքն ընդամենը հայկական բանակի դուրսբերման մասին է 3 շրջաններից։ Ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունը փորձում ընդառաջ գնալ ռուս գեներալին, որն անգամ մանդատ չունի, և լուծարել սեփական բանակը։ Դրանից հետո Ստեփանակերտն ինչպե՞ս է պնդելու իր սուբյեկտայնությունը։ Թե՞ արդեն սուբյեկտայնությունից էլ ենք հրաժարվել։ Ըստ էության, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում գեներալ Մուրադովի հանձնարարությունների կատարումը բացատրում են միայն մի փաստարկով՝ կարող է պատերազմ սկսվել։ Բայց մարտական գեներալ Բալասանյանն ասում է, որ հիմա պատերազմի հավանականությունը նվազագույն է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular