ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա դասական նիկոլիզմի շարքային ներկայացուցիչ է, ուրիշ ոչինչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ վերջին նիստի ընթացքում իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը, պատասխանելով պատգամավորներից մեկին, բառացիորեն նշել էր․

«Այո ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդիմությունն է»։

Պատգամավորի ելույթից հետո մեծ աղմուկ բարձրացավ, մարդիկ արդարացիորեն քննադատում էին նման մտածելակերպն ու բառամթերքը: Թվում էր, թե Արփի Դավոյանը այլ առիթի դեպքում պետք է հրաժարվեր նույն կամ նման միտք արտաբերելուց, քանի որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ նրան առնվազն դիտողություն պետք է անեին կուսակցության ղեկավար կազմից, կամ հենց ինքը կկարդար ու կլսեր այն քննադատությունները, որոնք հնչում էին իր հասցեին ու գոնե զերծ կմնար այլևս այդ թեմայով նման մեկնաբանություններից: Բայց մենք շատ լավատես ենք, քանի որ հրաշքներ չեն լինում:

Արփի Դավոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ինքը վերահաստատում է իր ասածը՝ որ, այո՛, ընդդիմությունն է մեր երկրի հիմնական խնդիրը: Նախորդ անգամ, երբ անդրադարձել էինք Արփի Դավոյանին, մի հարց ենք հնչեցրել, թե որ արժանիքի համար է խորհրդարանական կառավարման երկրի պատգամավոր աշխատում Արփի Դավոյանը: Ավելին` մեր վճարած հարկերից աշխատավարձից բացի, ամեն ամիս ստանում նաև պարգևավճար, գործուղումների գնում, մի խոսքով վայելում կյանքը: Հիմա պետք է, ըստ էության, ընդլայնել հարցի աշխարհագրությունը՝ ո՞ր արժանիքի համար են պետական միջոցներից աշխատավարձ ստանում Խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավորները, իմքայլական նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, եթե նրանց հավաքական համոզմունքն այն է, որ մեր երկրի հիմնական խնդիրը ոչ թե, օրինակ, գերիների վերադարձն է, այլ՝ ընդդիմությունը: Եթե այդպես չլիներ, ապա Արփի Դավոյանը այդ միտքն այսօր երկրորդ անգամ չէր կրկնի:

Կարևորի մասին. Արփի Դավոյանը բավականին փոքր կալիբրի քաղաքական գործիչ է, բայց Արփի Դավոյանը դասական նիկոլիզմի շարքային ներկայացուցիչ է, հետևաբար օրինաչափ է, որ նա մտածում, խոսում և աշխատում է այսկերպ։ Դասական նիկոլիզմը մի ընդգծված առանձնահատկություն ունի՝ այն դավանողները երբեք չեն ընդունում, որ իրենք սխալվել են, երբեք իրենց վրա չեն աշխատում, երբեք չեն մեղանչում: Սա այլ կերպ կոչվում է մարտնչող տգիտություն: Երբ իրեն քաղաքական գործիչ երևակայող ցանկացածը սկսում է աղտոտել քաղաքական դաշտն ու քաղաքական պրոցեսները, արդեն հասկանում ես, թե ինչու երկրումդ այսքան խնդիրներ են վխտում, թե ինչու բոլոր ոլորտներում զրոյական առաջընթաց ու արդյունքներ են:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular