ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Արտաքին վտանգի դեպքում արագ համախմբվելու ունակությունը մեր պետականության կենսունակության գրավականներից է, հակառակորդի ագրեսիայի պոտենցիալը չեզոքացնելու մեր առավելություններից մեկը: Այդ առավելությունն ակնառու կերպով դրսևորվեց այս ապրիլին, երբ կամավորականության հոսքը դեպի սահման ապշեցրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին: Սակայն արագ համախմբվելու նախադրյալը մեր հանրության զգոնությունն է, որը հարկավոր է մշտարթուն պահել: Այդ կերպ միայն հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում արագ մոբիլիզացնել երկրի ռեսուրսներն ու դիմակայել հակառակորդի ագրեսիային: Հենց այդ համատեքստում էլ դիտարկում եմ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի 2013-2016թթ. խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ խոսելով օրերս «Պահեստազորի սպաների համահայակական միության» նախագահ, ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի այն հայտարարության մասին, որում վերջինս աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրում է մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ նոյեմբերի 11-18-ը Ադրբեջանի կողմից սպասվող զորավարժություններին ընդառաջ։

Այս համատեքստում Դավիթ Ջամալյանը նաև հավելում է. «Բնականաբար, այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց առաքելությունն են հռչակում հայրենիքի պաշտպանությանը մասնակից լինելը, պետք է ունենան պատրաստականության բարձր մակարդակ, ունակ լինեն արագ մոբիլիզացնել սեփական ռեսուրսները վտանգի պահին: Կարծում եմ՝ հենց այդ մասին է խոսքը եղել:

Զորավարժությունների փաստն ապացուցում է, որ հակառակորդը չի հրաժարվել իր ագրեսիվ նկրտումներից: Ապրիլյան մարտական գործողություններից հետո ադրբեջանական կողմն իր զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու խնդիր ուներ: Կարծում եմ, որ թշնամուն դեռևս չի հաջողվել այդ խնդիրը լիարժեքորեն լուծել: Սպասվող զորավարժությունները հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում՝ որպես մարտունակության վերականգնման քայլերից մեկը»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ ըստ ամենայնի, կխաղարկվեն մեր պաշտպանությունը ճեղքելու ինչ-ինչ մարտավարական հնարքներ, ուշադրություն կդարձվի տարբեր զորատեսակների, ստորաբաժանումների ներդաշնակ գործելու հմտությունների ձևավորման վրա:

«Բնականաբար, այդ զարավարժություններին մեր պաշտպանական գերատեսչությունում ուշադրությամբ կհետևեն, և նաև կձեռնարկվեն անհրաժեշտ կանխարգելիչ քայլերը: Հարկ է նշել, որ ապրիլից հետո մեր Զինված ուժերի մարտունակությունը նոր որակի է բերվել՝ բազմապատկվել է ռազմավարական զսպման ռեսուրսը, սահմանին կատարվել են ծավալուն ամրաշինական աշխատանքներ: Հետևաբար այժմ լայնամասշտաբ ռազմագործողությունների դեպքում ադրբեջանական կողմի հաջողության հավանականությունը էապես նվազել է»,- ասաց նա։

Հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը կամ բլից-կրիգը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց. «Բլից-կրիգի մասին խոսք անգամ լինել չի կարող: Բլից-կրիգ ասվածն իրենից ներկայացնում է պաշտպանության ճեղքում, ապա կայծակնային արագությամբ հաջողության զարգացում՝ խոր թիկունք մխրճվելու, խոշոր ստորաբաժանումներ շրջափակման մեջ առնելու տեսքով:

Վերը նշվածից ոչինչ ադրբեջանական բանակին չի հաջողվել ապրիլին, թեև մտահղացումը ենթադրել է արագ առաջխաղացում: Խոսել ադրբեջանական բլից-կրիգի հավանականության մասին այժմ համարում եմ անիրատեսական՝ անշուշտ, հաշվի առնելով ապրիլյան իրադարձություններից հետո մեր Զինված ուժերում իրականացված աշխատանքները: Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ հակառակորդը պատրաստում է իր Զինված ուժերը նոր ագրեսիայի: Հետևաբար մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ջանքերն այլընտրանք չունեն»,-եզրափակեց պարոն Ջամալյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular