Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Արտաքին վտանգի դեպքում արագ համախմբվելու ունակությունը մեր պետականության կենսունակության գրավականներից է, հակառակորդի ագրեսիայի պոտենցիալը չեզոքացնելու մեր առավելություններից մեկը: Այդ առավելությունն ակնառու կերպով դրսևորվեց այս ապրիլին, երբ կամավորականության հոսքը դեպի սահման ապշեցրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին: Սակայն արագ համախմբվելու նախադրյալը մեր հանրության զգոնությունն է, որը հարկավոր է մշտարթուն պահել: Այդ կերպ միայն հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում արագ մոբիլիզացնել երկրի ռեսուրսներն ու դիմակայել հակառակորդի ագրեսիային: Հենց այդ համատեքստում էլ դիտարկում եմ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի 2013-2016թթ. խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ խոսելով օրերս «Պահեստազորի սպաների համահայակական միության» նախագահ, ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի այն հայտարարության մասին, որում վերջինս աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրում է մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ նոյեմբերի 11-18-ը Ադրբեջանի կողմից սպասվող զորավարժություններին ընդառաջ։

Այս համատեքստում Դավիթ Ջամալյանը նաև հավելում է. «Բնականաբար, այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց առաքելությունն են հռչակում հայրենիքի պաշտպանությանը մասնակից լինելը, պետք է ունենան պատրաստականության բարձր մակարդակ, ունակ լինեն արագ մոբիլիզացնել սեփական ռեսուրսները վտանգի պահին: Կարծում եմ՝ հենց այդ մասին է խոսքը եղել:

Զորավարժությունների փաստն ապացուցում է, որ հակառակորդը չի հրաժարվել իր ագրեսիվ նկրտումներից: Ապրիլյան մարտական գործողություններից հետո ադրբեջանական կողմն իր զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու խնդիր ուներ: Կարծում եմ, որ թշնամուն դեռևս չի հաջողվել այդ խնդիրը լիարժեքորեն լուծել: Սպասվող զորավարժությունները հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում՝ որպես մարտունակության վերականգնման քայլերից մեկը»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ ըստ ամենայնի, կխաղարկվեն մեր պաշտպանությունը ճեղքելու ինչ-ինչ մարտավարական հնարքներ, ուշադրություն կդարձվի տարբեր զորատեսակների, ստորաբաժանումների ներդաշնակ գործելու հմտությունների ձևավորման վրա:

«Բնականաբար, այդ զարավարժություններին մեր պաշտպանական գերատեսչությունում ուշադրությամբ կհետևեն, և նաև կձեռնարկվեն անհրաժեշտ կանխարգելիչ քայլերը: Հարկ է նշել, որ ապրիլից հետո մեր Զինված ուժերի մարտունակությունը նոր որակի է բերվել՝ բազմապատկվել է ռազմավարական զսպման ռեսուրսը, սահմանին կատարվել են ծավալուն ամրաշինական աշխատանքներ: Հետևաբար այժմ լայնամասշտաբ ռազմագործողությունների դեպքում ադրբեջանական կողմի հաջողության հավանականությունը էապես նվազել է»,- ասաց նա։

Հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը կամ բլից-կրիգը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց. «Բլից-կրիգի մասին խոսք անգամ լինել չի կարող: Բլից-կրիգ ասվածն իրենից ներկայացնում է պաշտպանության ճեղքում, ապա կայծակնային արագությամբ հաջողության զարգացում՝ խոր թիկունք մխրճվելու, խոշոր ստորաբաժանումներ շրջափակման մեջ առնելու տեսքով:

Վերը նշվածից ոչինչ ադրբեջանական բանակին չի հաջողվել ապրիլին, թեև մտահղացումը ենթադրել է արագ առաջխաղացում: Խոսել ադրբեջանական բլից-կրիգի հավանականության մասին այժմ համարում եմ անիրատեսական՝ անշուշտ, հաշվի առնելով ապրիլյան իրադարձություններից հետո մեր Զինված ուժերում իրականացված աշխատանքները: Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ հակառակորդը պատրաստում է իր Զինված ուժերը նոր ագրեսիայի: Հետևաբար մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ջանքերն այլընտրանք չունեն»,-եզրափակեց պարոն Ջամալյանը։

Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար
Ամենադիտված