ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջընթաց չունենք, հակառակը՝ ունենք նոր գերեվարվածներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ պետք է գերեվարվածների հստակ թվեր ներկայացվեն: Քանի որ պատերազմից 2 ամիս անց մենք չունենք գերիների ստույգ թվեր։ Այս հայտարարության մասին 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ հասկանալու համար, թե ինչու իրականում չեն հրապարակվում գերիների իրական թվերը։

—Տիկին Հովհաննիսյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ պետք է գերեվարվածների հստակ թվեր ներկայացվեն: Ձեր կարծիքով, ինչո՞ւ հայկական կողմը այդ թվերը չի ներկայացնում: Պատերազմից 2 ամիս անց մենք չունե՞նք գերիների ստույգ թվերը:

— Իրականում գերեվարվածների թվերի հետ կապված կան որոշ անճշտություններ, այսինքն վերջնական թիվը հստակ չի, քանի որ կան նաև անհայտ կորածներ և այնքանով, որքանով որ կարողանում են ներկայացնել ՄԻԵԴ և այնտեղից պարզաբանումներ եղան, որ տվյալ մարդիկ գտնվում են Ադրբեջանում, այդքանով հաստատված է լինում գերիների ինքնությունը և կարողանում են նույնականացնել։ Կանանց մասով, գիտեմ, որ չորս կնոջ վերաբերյալ եղել է ՄԻԵԴ-ի հավաստիացում և մոտ 120 գերի ընկած անձի մասին է հաստատվել, որոնք որ ներկայացվել է։ Ես կարծում եմ, որ այստեղ նաև կա անհստակություն, թե քանի մարդ է գերեվարված, քանի մարդ է անհայտ կորած, այստեղ այդ խնդիրը կա։ Եվ մյուս կողմից ես կարծում եմ, նաև հասարակության ալեկոծումների հետ կապված,նաև շատ մեծ թվերի հետ, քանի որ 120 հոգին քիչ չի․․․բավականին մեծ թիվ է։ Եվ կարծում եմ, որ հասարակությունը միանշանակ չի վերաբերվի նմանատիպ թվերի հրապարակմանը և հնարավոր է, որ պետությունը ձեռնպահ է մնում նմանատիպ հայտարարություններ հրապարակելու հարցում։

— Հայաստանում շատերը մտավախություն ունեն, որ գերիներին վերադարձնելու գործընթացը մտել է փակուղի: Դո՞ւք կիսում եք այդ մտավախությունը։

— Ես ընդհանրապես շատ սուր եմ ընկալում գերիների հարցը, որովհետև հատկապես Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը չդարձավ առաջնային և նաև բանակցային գործընթացի հիմնական նյութը դա չէր, բնականաբար, չշոշափվեց այդ հարցը և ինձ համար, որպես մարդու իրավունքների պաշտպան խիստ խնդրային է, որովհետև մարդկանց անվտանգության հարցը թիվ մեկն է, և դա պետք է լինի պետության հիմնական քաղաքական ուղվածությունը։ Հրադադարի հետ կապված պայմանագրի կետերում նշված էր գերիների վերադարձի հարցը և նոյեմբերի 10-ից հետո մենք նոր գերիներ ենք ունենում՝ դա անընդունելի է։ Եվ ես կարծում եմ, որ պետությունը այս հարցում շատ լուրջ անելիքներ ունի, որովհետև կան լրջագույն թերացումներ։

— Քանի որ գերիների հետ կապված մենք տարիներով ձգվող գործընթացի փորձ ունենք, հնարավո՞ր է, որ այս գործընթացը նույնպես երկարաձգվի:

— Այս գործընթացը արդեն իսկ երկարաձգվում է։ Մենք երկու ամսվա ընթացքում լուրջ առաջընթացներ չունենք և հակառակը, ունենք նոր գերեվարված անձինք՝ Խծաբերդի դեպքերի հետ կապված էին տեղի ունեցել, և դրանից հետո նաև կանանցից մեկը, որի վերաբերյալ նաև մենք հայտարարություն արեցինք, որը գերեվարվել էր գնալով դեպի Շուշի, իրերը վերցնելու ժամանակահատվածում և պետք է, որ նրա անվտանգությունը ապահովված լիներ սեփական իրերը վերցնելու պարագայում, և որևէ այդպիսի քայլ չի արվել և մինչ այժմ ադրբեջանական կողմից հստակ չի ներկայացվել անձի կարգավիճակը և գոնե ժամկետներ չեն նշվում, թե երբ կվերադարձվեն հերթական գերիների խումբը։ Եվ շատ կարևոր է, որ մարդասիրական իրավունքի շրջանակներում դիտարկվի այս հարցը, դիտարկվի գերիների պահման վայրի խնդիրը, դիտարկվի թե ինչպես են նրանց վերաբերվում և արդյոք նրանց հանդեպ խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք չի դրսևորվում։ Այդ ամենը շատ-շատ կարևոր է, և այստեղ անելիքներ ունի նաև միջազգային հանրությունը։

— ՀՀ իշխանությունների կողմից ինչ քայլեր պետք է ձեռք առնվեն օր առաջ գերիներին վերադարձնելու համար։

— Հստակորեն պետք է պահանջ դրվի գերիների վերադարձի հետ կապված և հստակորեն այդ պահանջը պետք է ունենա ժամկետներ։ Քանի որ մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ և անընդունելի է նման պայմաններում գերիների Ադրբեջանում գտնվելը և նրանց կյանքի և առողջության վտանգի բարձր սպառնալիքը։ Պետք է այդ քայլերը լինեն անհապաղ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular