ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխատեսելի ներքաղաքական զարգացումներ․ Փաշինյանի տեսլականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համաձայնեք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր թերևս իշխանության մեջ ամենաշատն է ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ։ Նա հասկանում է, որ գնալով ավելի են սրվելու հետպատերազմյան իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրները՝ անվտանգային, սոցիալական, տնտեսական և այլն, ու իշխանության խարխլված վարկանիշը մոտենալու է զրոյին, ուստի իր հավատարիմներին լծել է արտահերթ ընտրություններն ամեն գնով և հնարավորինս շուտ անցկացնելուն ուղղված աշխատանքները գլուխ բերելու գործին։ Մամուլի հրապարակումներին հետևելով՝ կարող ենք ընդգծել, որ Փաշինյանի թիմի առանցքային դերակատարներն այս հարցում միակարծիք չեն։ Տեղեկություններ կան, որ թիմային հավաքների ժամանակ Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը բացահայտ ընդվզել են՝ Նիկոլ Փաշինյանին հասկացնելով, որ ինքը պետք է հեռանա՝ թիմին ռեսթարթի հնարավորություն տալով։
 
Աներկբա է, որ նրանք հստակ գիտակցում են, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում անցկացվելիք արտահերթ ընտրությունների արդյունքում այլևս չեն կարողանա այսօրվա ստատուս քվոն պահպանել՝ ունենալ բացարձակ մեծամասնություն։ Ուստի արտահերթ ընտրություններն անցանկալի են նրանց համար, և ակնարկել են, որ պատգամավորներից ոչ բոլորը կողմ կքվեարկեն խորհրդարանը լուծարելու նախագծին, որով գնալու են արտահերթ ընտրությունների՝ առանց Փաշինյանի հրաժարականի։ Նիկոլ Փաշինյանն էլ իրավիճակից փորձում է միայնակ կամ երդվյալ զինակիցների հետ ելքեր գտնել։ Նա յուրային իրավաբաններին է հանձնարարել ձևակերպել, թե ինչպես հնարավոր կլինի շրջանցել սահմանադրական այն դրույթը, համաձայն որի՝ Սահմանադրության մեջ պատգամավորները փոփոխություն կարող են անել միայն 3/5-ով, այսինքն՝ 88 պատգամավորի քվեարկությամբ։
 
Դրանից բացի նա կուսակիցներին հանձնարարել է մարզային այցելություններ իրականացնել և երկու շաբաթ անց իրեն զեկուցել օբյեկտիվ իրականությունը՝ մարդկանց տրամադրվածությունը, վերաբերմունքն իշխանության հանդեպ, որ հասկանա՝ այս ռեսուրսով իմաստ ունի՞ գնալ արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ։ Գործող Սահմանադրությամբ և կարգավորումներով՝ ԱԺ-ի լուծարման ճանապարհները հետևյալն են․ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, ապա երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվի, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվի։
 
Երկրորդ ճանապարհն այն է, երբ կառավարության կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, վարչապետն ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը, և այն չի ընդունվում, ինչը հնարավոր չէ։ Եթե Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, հերթական անգամ ոտնահարի Սահմանադրությունը և սահմանադրական փոփոխությունն անցկացնի ավելի պակաս թվով ձայներով, ապա նախագիծը կհամարվի հակասահմանադրական, և գնդակը կհայտնվի Արմեն Սարգսյանի ու ընդդիմության դաշտում։ Նախագահը կարող է չստորագրել հակասահմանադրական օրենքը, իսկ եթե ստորագրի, ընդդիմությունը կարող է այն վիճարկել Սահմանադրական դատարանում։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular