ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետություն թե՞ խմբագրապետություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր հստակ ունենք մի իրավիճակ․ փաստ է, որ այս իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով կորցրինք Արցախի մեծ մասը, տվեցինք հազարավոր զոհեր, գերիներ, ունենք հազարավոր հաշմված երիտասարդներ: Արդեն վտանգված է ՀՀ-ն իր սահմաններով, իր պետականությամբ: Նոր պատերազմը յոթ սարի ետևում չէ. Կարսում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու թշնամու առջև խեղճի կեցվածք ընդունած Նիկոլ Փաշինյանը դրա վկայությունն են: Սակայն հասարակությունը, կարծես թե, խորը նիրհի մեջ է, չի ուզում ընկալել իրականությունը, չի ուզում ընդունել, որ Փաշինյանի իշխանությունն ուղղակի չարիք է Հայաստանի և հայերի համար, ու նրա հեռանալը պարզապես կենսական անհրաժեշտություն է: Եվ ցանկացած խնդրի, եղած ու սպասվելիք արհավիրքի մասին լսելիս շատերն արձագանքում են` բա լա՞վ էր, որ նախկինները «կերան, թալանեցին, ծախեցին, աթոռակռիվ նախկինները չգան»:

Ակնհայտ է, որ հասարակությունը կորցրել է իրականության զգացումը: Այո, նախկիններին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց այն, ինչ արեց Փաշինյանն Արցախի ու ՀՀ պետականության հետ, նախկիններից ոչ մեկը չի արել։ Երբ փորձում ես հասկանալ, թե, ինչպես Փաշինյանի ուսապարկերից մեկն էր ասել, շարքային պողոսն ինչու է այդքան վառված նախկիններից և Փաշինյանի ո՞ր արածից է այդքան գոհ, հասկանում ես, որ պողոսն էլ գոհ չէ Փաշինյանից, բայց վախենում է կամ ամաչում խոստովանել՝ լոռեցիք մի լավ խոսք ունեն՝ «էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու» մտածողությամբ: Եվ բնականաբար կարևոր չէ, որ էշը, որին սխալմամբ նստել է, գնացել հասել է անդունդի եզրին և ուր որ է` գլորվելու է, պողոսն էլ` հետը: Պողոսը չի կարողանում իր մեջ հաղթահարել և ընդունել սխալված լինելու փաստը: Ակնհայտ է, որ Պողոսը վախենում է հաշվեհարդարից, վախենում է, որ կկորցնի իր «իշխանությունը» տեղական ֆեոդալի, գյուղապետի, մարզային «նախկինի» նկատմամբ, որը «հեղափոխությունից» հետո մի քիչ խելոքացել է ու պողոսի հետ զգույշ է վարվում: Բա որ իր տեղական «նախկինը» վերադառնա ու իր հետ հաշվեհարդա՞ր տեսնի` 2018-ի համար:

Արցախյան երկրորդ պատերազմի իշխանական բացատրությանը պողոսը հավատում է, հավատում է, որ նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարարությունը Փաշինյանը ստորագրել է, որպեսզի 20-30-35 հազար զինվորի կյանք փրկի: Դրանից բաց Պողոսը վստահ է, որ դրանով Փաշինյանը փրկեց իր ու իր որդու կյանքը: Պողոսը վստահ է, որ եթե նախկինները գան, նորից պատերազմ են սկսելու, ու նորից զոհեր ենք ունենալու: Պողոսը չի ուզում ընդունել, որ պարտված Փաշինյանի մնալով է պատերազմի վտանգն իր գլխին կախված, եւ արդեն ՀՀ տարածքում ու ավելի վատ հետեւանքներով: Պողոսը չի ուզում հասկանալ, որ Փաշինյանն առանց պատերազմի էլ է հայերի տները, գյուղերը տալիս թուրքին, թուրքն էլ որտեղից ու երբ ուզի` հայերից գերի է տանելու, սպանելու է, քանի դեռ երկիրն անտեր է, ավելի ճիշտ` Փաշինյանի ձեռքին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular