ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` «Սովետական շամպայն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ սերնդի մարդիկ շատ լավ են հիշում, թե ինչ ուտեստներ են ավանդական եղել Նոր տարվա սեղանին խորհրդային մարդկանց համար: Իհարկե, դա մանդարինն է, օլիվիե աղցանը, լիմոնադը, Հայաստանում հաստատապես տոլման և այլն: Իսկ ալկոհոլային խմիչքներից, անկասկած, այդ տոնի ամենատարածված խմիչքներից մեկը եղել է «Սովետական շամպայն»-ը: «Սովետական շամպայն»-ի պատմությունը սկսվել է ոչ այնքան վաղուց, բայց այն արդեն շատ իրադարձային է: 1924 թվականին ԽՍՀՄ-ում չոր օրենքի չեղարկումից հետո խնդիր է առաջացել բնակչության համար մատչելի և համեղ ըմպելիքներ ստեղծել: Պետք էր այնպիսի խմիչք, որը կարող էր սպառվել բոլորի կողմից` անկախ եկամուտներից: Ուստի կառավարության ղեկավարներից մեկի՝ Ալեքսեյ Ռիկովի նախաձեռնությամբ որոշվել է հանձնարարել գինեգործներին լուծել այդ խնդրը:

Անհրաժեշտ է եղել ստեղծել էժանագին, համեղ փրփրուն գինու բաղադրատոմս: Դա արել է շամպայնի և փրփրուն գինիների հայտնի խորհրդային մասնագետ Անտոն Միխայլովիչ Ֆլորով-Բագրեևը, որը ահռելի ավանդ ունի ԽՍՀՄ-ում գինեգործության զարգացման գործում: Նա իր ոլորտի գործունեության մեծ փորձ է ունեցել, քանի որ այցելել էր շատ երկրներ և պարզել արտասահմանյան շատ գինիների պատրաստման գաղտնիքները: Ֆլորով-Բագրեևը նաև աշխատել էր Աբրաու-Դյուրսոյում փրփրուն գինիների արտադրությունում` որպես առաջատար գինեգործ:

Գինեգործը իր ամբողջ գիտելիքներն է ներդրել կուսակցության առաջադրած խնդիրը լուծելու համար: Նա ստեղծել է շամպայն ստանալու սարք, որը կոչվում էր «Ֆլորով-Բագրեևի համակարգի ակրատոֆոր»: Դրանում խմիչքի ստացման համար խաղողահյութը խմորվում էր 28 օր, այնուհետև սառեցվում, և միայն դրանից հետո էր պատրաստի շամպայնը շշալցվում: Ամբողջ գործընթացի տևողությունը ոչ ավելի է, քան մեկ ամիս: Բայց այս շամպայնի ստացման եղանակը ուներ իր թերությունը: Նման երկարատև խմորման ընթացքում շամպայնի նուրբ բույրն ու համը այն չէր դառնում ինչ պետք է: Բայց, մյուս կողմից, պատրաստի արտադրանքը էժանացել է, ինչը-որ պլանավորված էր իրականացնել: Այսպիսով, խնդիրը լուծվել է:

Արդյունքում 1937 թվականին հայտնվել է «Սովետական շամպայն»-ի առաջին խմբաքանակը, իսկ զանգվածային արտադրությունը սկսվել է միայն երկու տարի անց: Ներկայումս էլ հետխորհրդային տարածքներում շամպայն հիմնականում պատրաստվում է` ըստ նույն տեխնոլոգիական գործընթացի, ինչպես պատրաստվել է «Սովետական շամպայն»-ը, բայց, իհարկե, ներկայումս այն տարբեր անուններ ունի: «Սովետական շամպայն»-ը իր արժանի տեղն է զբաղեցրել գինեգործության պատմության մեջ և իրավամբ կարող է համարվել հետխորհրդային երկրների մշակույթի մի մասը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular