ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երդվենք, որ զոհվել չկա, պիտի գնանք տուն». այս խոսքերից րոպեներ անց Ժորան զոհվել է. շուտով կծնվի հերոսի առաջնեկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

27-ամյա Ժորա Դալլաքյանը պայմանագրային զինծառայող էր: Պատերազմի օրերին կռվել է Քարվաճառում, որից հետո՝ Շուշիում:

«Ճամբարակի դիրքերն էր պահում, պատերազմի օրերին տեղափոխեցին Քարվաճառ, հետո՝ Վարդենիս: Նոյեմբերի 6-ին տուն եկավ, նույն գիշերը տեղափոխեցին Շուշի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Ժորայի հայրը՝ Սողոմոն Դալլաքյանը:

Ժորայի եղբայրը՝ Սարոն, պատերազմի օրերին ևս առաջնագծում էր, երկու եղբայր միասին են կռվել Շուշիում:

«Շուշիում թեժ մարտեր էին, Ժորան ասում էր՝ գնամ՝ վերջացնենք պատերազմը: Անկազմակերպ է եղել ամեն ինչ, կռվելիս էլ զորքը ցրված է եղել»,- ասում է Սողոմոնը:

Այդ օրերին Ժորան հազվադեպ էր զանգում, հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին: Թեև հերոսի եղբայրը ևս Շուշիում էր, սակայն այդ օրը միասին չեն եղել, Ժորայի վերջին զանգի ժամանակ առաջին ու միակ հարցը եղբորն է վերաբերվել. «Ասացի, որ Սարոն չի զանգել, ասաց՝ մեր տեղը լավ է, բայց Սարոյի համար եմ անհանգիստ»,- նշում է Ժորայի հայրը:

Հայրը հիշում է, որ Ժորայի զանգից հետո Սարոն է զանգել, եղբորից հարցրել, սակայն հետո երկու եղբայր կարողացել են կապ հաստատել միմյանց հետ:

«Սարո ջա՛ն, խոսելու հնարավորություն չկա, բայց լավ ենք, զգույշ եղի՛ր»,- ասել է Ժորան:

Թեև Ժորան չի սիրել երդվել, սակայն այդ օրը եղբորն ասել է. «Երդվենք, որ զոհվել չկա, պիտի հետ գնանք տուն...»: Զինակից ընկերները պատմել են, որ հեռախոսն անջատելուց մի քանի րոպե անց՝ մոտավորապես 16.30-ի սահմաններում, տանկով խփել են Ժորային. Ժորան ընկավ Շուշիում՝ հերոսի պես:

Ընկերները Ժորայի զոհվելու մասին լուրը եղբորից գաղտնի են պահել, Սարոն ընկերների զրույցից է հասկացել: Զոհվելուց երկու օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ժորայի դին փոխանցել են հարազատներին:

Ժորան վերջերս էր ամուսնացել, շուտով կծնվի առաջնեկը՝ Արմինեն:

Հայրն ասում է, որ Ժորան վստահ էր՝ այս պատերազմում հաղթելու ենք:

Ժորան սիրում էր երգել, նվագել, ու, թեև այլ մասնագիտություն ուներ՝ էլեկտրաեռակցող էր, սակայն չէր աշխատել այդ մասնագիտությամբ: Սերը դեպի զինվորական գործը ստիպել էր նրան պայմանագրային զինծառայող դառնալ:

Ժորայենց գյուղում՝ Գետիկում, հերոսին, որպես լավ ու բարի համբավ ունեցողի, բոլորը գիտեն:

Արփինե Հակոբյան

     
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular