Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երդվենք, որ զոհվել չկա, պիտի գնանք տուն». այս խոսքերից րոպեներ անց Ժորան զոհվել է. շուտով կծնվի հերոսի առաջնեկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

27-ամյա Ժորա Դալլաքյանը պայմանագրային զինծառայող էր: Պատերազմի օրերին կռվել է Քարվաճառում, որից հետո՝ Շուշիում:

«Ճամբարակի դիրքերն էր պահում, պատերազմի օրերին տեղափոխեցին Քարվաճառ, հետո՝ Վարդենիս: Նոյեմբերի 6-ին տուն եկավ, նույն գիշերը տեղափոխեցին Շուշի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Ժորայի հայրը՝ Սողոմոն Դալլաքյանը:

Ժորայի եղբայրը՝ Սարոն, պատերազմի օրերին ևս առաջնագծում էր, երկու եղբայր միասին են կռվել Շուշիում:

«Շուշիում թեժ մարտեր էին, Ժորան ասում էր՝ գնամ՝ վերջացնենք պատերազմը: Անկազմակերպ է եղել ամեն ինչ, կռվելիս էլ զորքը ցրված է եղել»,- ասում է Սողոմոնը:

Այդ օրերին Ժորան հազվադեպ էր զանգում, հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին: Թեև հերոսի եղբայրը ևս Շուշիում էր, սակայն այդ օրը միասին չեն եղել, Ժորայի վերջին զանգի ժամանակ առաջին ու միակ հարցը եղբորն է վերաբերվել. «Ասացի, որ Սարոն չի զանգել, ասաց՝ մեր տեղը լավ է, բայց Սարոյի համար եմ անհանգիստ»,- նշում է Ժորայի հայրը:

Հայրը հիշում է, որ Ժորայի զանգից հետո Սարոն է զանգել, եղբորից հարցրել, սակայն հետո երկու եղբայր կարողացել են կապ հաստատել միմյանց հետ:

«Սարո ջա՛ն, խոսելու հնարավորություն չկա, բայց լավ ենք, զգույշ եղի՛ր»,- ասել է Ժորան:

Թեև Ժորան չի սիրել երդվել, սակայն այդ օրը եղբորն ասել է. «Երդվենք, որ զոհվել չկա, պիտի հետ գնանք տուն...»: Զինակից ընկերները պատմել են, որ հեռախոսն անջատելուց մի քանի րոպե անց՝ մոտավորապես 16.30-ի սահմաններում, տանկով խփել են Ժորային. Ժորան ընկավ Շուշիում՝ հերոսի պես:

Ընկերները Ժորայի զոհվելու մասին լուրը եղբորից գաղտնի են պահել, Սարոն ընկերների զրույցից է հասկացել: Զոհվելուց երկու օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ժորայի դին փոխանցել են հարազատներին:

Ժորան վերջերս էր ամուսնացել, շուտով կծնվի առաջնեկը՝ Արմինեն:

Հայրն ասում է, որ Ժորան վստահ էր՝ այս պատերազմում հաղթելու ենք:

Ժորան սիրում էր երգել, նվագել, ու, թեև այլ մասնագիտություն ուներ՝ էլեկտրաեռակցող էր, սակայն չէր աշխատել այդ մասնագիտությամբ: Սերը դեպի զինվորական գործը ստիպել էր նրան պայմանագրային զինծառայող դառնալ:

Ժորայենց գյուղում՝ Գետիկում, հերոսին, որպես լավ ու բարի համբավ ունեցողի, բոլորը գիտեն:

Արփինե Հակոբյան

     
Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Ամենադիտված