ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունն ինչո՞ւ է վախենում արտահերթ ընտրություններից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնհայտ է, որ թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական ընդդիմադի ուժերը մտահոգ են ու մեծ հաշվով վախենում են Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց: Ընդդիմադիրները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո նոր արտահերթ ընտրություններ: Փաշինյանն էլ ասում է, թե հրաժարական չեմ տա, քանի որ եթե ժողովրդի մի մասը ուզում է, որ ես հրաժարական տամ, ապա մյուս մասը չի ուզում: Ու թերևս ամենադժվարն այն է, որ չես կարող չափել հրաժարական ցանկացողնե՞րն են շատ, թե չցանկացողները: Չափման միակ լեգիտիմ միջոցը ընտրություններն են: Փաշինյանը մի ուրիշ պատճառ էլ է բերում:

Նա ասում է, որ ժողովուրդն իրեն է պատվիրել իր իշխանությունը, հետևաբար ժողովրդի իշխանությունը նա չի կարող թողնել փողոցում: Այսինքն ինքը կմնա որպես վարչապետ, կլինեն ընտրություններ ու եթե ժողովուրդը որոշի, որ ինքը պիտի հեռանա, ապա ինքը կհեռանա՝ այդպիսով իբր թե պաշտպանելով ժողովրդի քվեն: Անկեղծ ասած` մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն ինչ ասել է, գերազանցապես արել է հակառակը, հետևաբար զերծ մնանք նրա ասածները որպես բացարձակ ճշմարտություն վերլուծելու գայթակղությունից: Այստեղ հետաքրքիրն այլ հարց է` ինչու են ընդդիմադիրներն այդքան վախենում Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններ անցկացնելու հեռանկարից: Չէ՞ որ եթե նրանք վստահ են, որ հաղթանակ կտանեն, ապա կարելի էր նաև գնալ այդ քայլին` Փաշինյանը մնար վարչապետ, տեղի ունենային ընտրություններ, ու ավելի լավ` Նիկոլը կպարտվեր ու բոլոր հարցերը կընկներ տեղը: Բայց, ըստ էության, այդպես չի կարող լինել ու դրա մասին գիտեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները:

Ընտրական գործընթացներին շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուրը կարող է լավ պատկերացնել, թե ինչ կարող է լինել ընտրություններում, եթե Փաշինյանը մնա վարչապետ: Եկեք մենք էլ դիտարկենք: Նախ վարչապետի պաշտոնը Փաշինյանին թույլ է տալու անխնա օգտագործել վարչական ռեսուրսներն ու լծակները: Եթե կարծում եք, թե ժողովրդի վարչապետն ազնիվ, դեմոկրատ է ու նման բան չի անի, ապա հիասթափեցնեմ ձեզ: Մարդը, որը դա արեց Եռաբլուրը երթով գրոհելու համար, ընտրություններն ի՞նչ են, որ չանի: Հաջորդ կարևոր հանգամանք այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա տիրապետում է մեծ, շատ մեծ ֆինանսական կարողությունների, ինչն ամբողջությամբ անպայմանորեն օգտագործվելու է ընտրական պրոցեսում:

Կհիշեք 2018թ. ընտրություններում Փաշինյանն ընդամենը 6 ամսվա վարչապետ էր, բայց Իմ քայլի քարոզարշավը իր թանկությամբ ու ճոխությամբ գերազանցել է Հայաստանում երբևէ տեղի ունեցած բոլոր ընտրությունների քարոզարշավները: Այս անգամ նա ներդնելու է մի քանի անգամ մեծ ռեսուրսներ: Կասեք ոչ, ժողովրդի վարչապետը բացի աշխատավարձից ուրիշ եկամուտ չունի: Նորից հիասթափեցնեմ ձեզ` Փաշինյանը հիմա թերևս ամենահարուստ մարդն է Հայաստանում: Սա այլ թեմա է, կքննարկենք: Հաջորդը` Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ընթացքում ստերով ու մանիպուլացիաներով այնքան մարդու ուղեղ է լվացել, որ եթե ընդունենք, որ այդ մարդկանց կեսը դեռ էյֆորյայի տակ /հավատացեք այդպիսի մարդիկ դեռ կան ու Նիկոլը գիտի, որ նրանք դեռ կան/ նորից քվեարկի Փաշինյանի օգտին, ապա ամենահամեստ հաշվարկներով դա բավականին մեծ թիվ է լինելու: Եվ թերևս ամենահետաքրքիր արգումենտը` Նիկոլ Փաշինյանը գիտի, որ եթե ընտրություններում չի հաղթում, ապա հաջորդ օրն իսկ ձերբակալվում է: Հիմա ո՞վ սա իմանա ու ընտրությունները չկեղծի բոլոր հնարավոր եղանակներով ու միջոցներով: Իսկ Փաշինյանի դեպքում նկարագրված սցենարը շատ իրատեսական է, որովհետև նրանից ամեն ինչ կարելի է սպասել` առանց չափազանցության: Սա է ընդդիմության մեծ վախերի պատճառը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular