ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցողն ամոթալի է ու վերջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի օր էր: Քանի որ հիմա հնարավոր է արագ տեղեկատվություն ստանալ, հետևել ԱԺ նիստերին, դրա համար չեմ մանրամասնում ԱԺ նիստի անցուդարձը, հարց ու պատասխանի սուր անկյունները: Այդուհանդերձ, այսօր պատգամավորների հարցերին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը տվել է պատասխաններ, որոնց համար, անկեղծ ասած, ամաչում եմ:

Ես լրագրող եմ, վերլուծաբան և փորձում եմ քաղաքական գործընթացները, քաղաքական գործիչների ելույթները վերլուծել առանց էմոցիաների, առանց կողմնապահության:

Բայց երբ հարցը վերաբերում է մեր հայրենիքին, գերի ընկած տղաների վերադարձման խնդրին, ապա ես չեմ կարող չարտահատել կարծիքս նաև որպես մարդ, քաղաքացի։ Ես ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, քանի որ նրա պատճառով հայ ազգի ազգային արժանապատվությունն ամեն օր առանց գրաֆիկի թե երկրում, թե երկրից դուրս ոտնատակ է տրվում։ Մնացածը գիտեք։

Ապշելու բան է, պարադոքս է, սակայն միայն մեր երկրում ժողովուրդը կարող էր իշխանության բերեր դատապարտված, առանց բարձրագույն կրթության և մշտապես քաղաքական տհասությամբ փայլող անձի: Միայն նա կարող էր հետևողականորեն ապամոնտաժել մեր բանակը և բանտարկեր Արցախի հերոսներն, պատերազմ հաղթած գեներալներին: Միայն նա կարող էր 44 օր ստել, թե հաղթում ենք ու կապիտուլացիայի ակտ ստորագրերեր: Միայն մեր երկրում կարող են լինել մարդիկ, ովքեր, չնայած այն ամոթին, որը բերեց մեր ազգին այս մարդը, պաշտպանեն նրան և նրա մեղքը փորձեն բարդեն ուրիշների վրա: Ու երևակայի միայն մեր երկրում ժողովուրդը կարող էր թույլ տալ, որ կապիտուլյանտը մնա իշխանության ղեկին՝ Արցախի տարածքների մեծ մասը առանց մեկ փամփուշտ կրակելու թշնամուն հանձնելուց հետո: Անկեղծ չգիտեմ, այն, ինչ ես գրել եմ, բացի Հայաստանից որևէ այլ երկրում կարո՞ղ էր պատահել։ Կարծում եմ, ոչ։ Տեղի ունեցողը ուղղակի ամոթալի է ու վերջ։

Կարեն Դանիելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular